«Ռահմանինովի օրեր» միջոցառման դաշնակահարը Եվա Գևորգյանն է
Ապրիլի 1-ին Մոսկավայում կանցակցվի «Ռահմանինովի օրեր» միջոցառումը՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ: Այն տեղի կունենա «Ֆիլհարմոնիկ 2» դահլիճում, որը կրում է կոմպոզիտորի անունը:
Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորը կլինի Վլադիմիր Սպիվակովը, իսկ դաշնամուրի մոտ կնստի ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը:
Կհնչեն «Սիմֆոնիկ պար», «Ռապսոդիա՝ Պագանինիի թեմայով» ստեղծագործությունները:
Հիշեցնենք, որ Եվա Գևորգյանը ARMONIA YOUNG TALENTS SUPPORT PROGRAM-ի շրջանակում ստացել է աջակցություն, որի մասին երազում է ցանկացած սկսնակ երաժիշտ։
Երիտասարդներին աջակցության ծրագրի շրջանակում Հայկական համագումարը երիտասարդ դաշնակահարուհու համար ձեռք է բերել YAMAHA ընկերության ռոյալ։ Նաև վերջերս Եվան դարձել է Young YAMAHA Artist տիտղոսակիրը։ Նա Ռուսաստանից միակ աղջիկն է նման տիտղոսով։