Զբոսաշրջային ոլորտի աճը՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին
ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են տվյալներ, թե ինչ աճ ունեցավ զբոսաշրջային ոլորտն նրա նախագահության տարիներին.
«1998-ին, երբ Հայաստան հնարավոր էր հասնել 3 ավիափոխադրողով, ապրել 3 հյուրանոցում և միայն մայրաքաղաքում, զբոսաշրջիկների թիվն ընդամենը 31800-ն էր։ Իրավիճակը շեշտակի փոխվեց 2007-ին։
Այդ ժամանակ սկսեցին մեր երկիր իրականացնել չվերթներ 15 ավիաընկերություն՝ ներառյալ հեղինակավոր «Էյր Ֆրանս»-ը, «Լուֆթհանզա»-ն, «Ավստրիական ավիաուղիներ»-ը, «Բրիտանական ավիաուղիներ»-ը, «Չեխական ավիաուղիներ»-ը։ Հյուրանոցային ոլորտում իրականացված ներդրումների արդյունքում գործում էին 101 հյուրանոց, որից 55%-ը մարզերում։
Վերանորոգվեցին, կառուցվեցին և վերակառուցվեցին զբոսաշրջության համար կարևոր ենթակառուցվածքները։ Հայաստանն ավելի ճանաչելի դարձավ միջազգային հեռուստաընկերություններով ներկայացվող գովազդային հոլովակներով։
Մեր պատմամշակութային կոթողներից երեքն ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Արդեն 2007-ին զբոսաշրջիկների թիվը հասել էր 511000-ի՝ ապահովելով տարեկան միջինում 36% աճ, 800 մլն դոլարի մասնաբաժին ՀՆԱ-ում և 77000 աշխատատեղ զբոսաշրջության ոլորտում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան