Մեր բոլոր ողբերգությունների պատճառը հայի այս տեսակն է. Հասրաթյանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի մասին
ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որ արվել է՝ «Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար» հարցին. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։
«Այս անմեղսունակ պատահականություններից գոյացած իշխանությունը ի՞նչ վիճակի է հասցրել հայ ժողովրդին, որ արդեն նրա համար նշանակություն չունի, թե ինչ են բարբաջում և ինչպիսի հետևողականությամբ են այդ բարբաջանքները կյանքի կոչում անհայրենիքները:
ՀՀ ԱԽ քարտուղարի աթոռն զբաղեցնող, բայց կյանքում երբևէ երկրի համար որևէ բան չարած անգլուխն այնպես է ներկայացնում մեր արևելքն ու արևմուտքը փակող թշնամի պետություններին, ասես, մեր վիճակի համար մեղավոր ենք մենք, այլ ոչ թե նրանք, ովքեր դարեր ի վեր մեզ կոտորելով՝ մեզնից խլել են... Այդ պատահականությունը, գիտեմ, որ պատերազմի օրերին կվախենար գալ, բայց, գոնե, պատերազմից հետո մի անգամ այցելե՞լ է իր ծննդավայր Մարտունի՝ ականատեսը լինելու այն ամենին, ինչ թուրքական «Բայրաքթարներն» ու հրթիռահրետանային միջոցները արել են, մասնավորապես, իր պապենական տան, հայրենի քաղաքի և, ընդհանրապես, Արցախի հետ, թե՞ նմաններին հարիր է միայն պառոտախոս ու լղոզված ոճով «դիվանագիտություն» խաղալ...
Գոնե, ինձ համար, այլևս ակնհայտ է, որ մեր բոլոր ողբերգությունների պատճառը հայի այս տեսակն է և այն իշխանությունը, որին ներկայացնում են այսպիսիները...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց արցախցուն
- Սենոր Հասրաթյանը՝ Արտակ Դավթյանին. Կարող էիք Ձեզ դրսևորել ոչ թե հլու կամակատար, այլ սկզբունքային գեներալ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները