Կարեն Հովհաննիսյան. Ալիևն ու Էրդողանը ռազմական հանցագործներ են
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, արձագանքելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե պետք է վերանյել Թուրքիայի նկատմաման մեր թշնամական մետեցումները, գրել է.
«Լավ կլինի գերիների վերադրձով զբաղվեք, ոչ թե այդ թեման ցրելու համար այլ, օրինակի համար թուրքը թշմամի չէ, թեմա նետեք տեղեկատվական դաշտ , որպեսզի գերիների մասին մոռանան ժամանակավորապես... Գերիներին վերադարձրեք...»։
Մինչ այս նա ընգծել էր.
«Սա էլ ասեմ , որ ոմանք իրենց ականջներին օղ անեն։
Հայը երբեք Արցախը չի տա թուրքի հետ ինչ-որ հարաբերություն ունենալու համար։ Դա հանեք ձեր մտքերից, այն, որ դուք անհայրենիք եք, այն որ, ըստ ձեզ, բիզնեսը ազգություն չի ճանաչում, ասեմ իմանաք, որ միջին վիճակագրական թուրք գործարարը ձեր ողջ անշարժ գույքը, ձեր նախնիների գերեզմաններով կառնի, բուլդուզերով կավիրի, ու վրան մզկիթ կկառուցի․․․ Մի քիչ էդ մեծ գլուխներիդ զոռ տվեք․․․
Ալիևն ու Էրդողանը ռազմական հանցագործներ են, նրանք պլանավորել էին Արցախի ցեղասպանություն․․»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին