«Իշխանության կողմից բնակչությանը խաղաղության նախապատրաստելու առաջին քայլերը»
Մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, մասնակցում է ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Ամփոփվում են 2020 թվականին ՀՀ արտաքին հարաբերություններում գրանցած արդյունքները։
Արա Այվազյանի խոսքով, 2020-ը Հայաստանի անկախացումից ի վեր ամենածանրն է եղել՝ պայմանավորված գլոբալ և տարածաշրջանային հայտնի իրադարձություններով։
Իշխանության կողմից բնակչությանը խաղաղության նախապատրաստելու առաջին քայլերը
«Մի՛ կողմից կորոնավիրուսը, մյուս կողմից՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիան նոր ծանր մարտահրավերներ ստեղծեցին մեզ համար, մասնավորապես՝ արտաքին քաղաքական գերատեսչության համար։ ՀՀ ԱԳՆ առաջնային գերակայությունը շարունակել է մնալ Արցախի անվտանգության ապահովումը, և մինչև 2020 թվականի սեպտմբերի 27-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում ՀՀ-ն ջանքեր է գործադրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Հունվարի 29-30-ին Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպումը, որտեղ ընդունվել է համատեղ հայտարարություն, որում նշվել է, որ կողմերը քննարկել են խնդրի կարգավորման սկզբունքները և տարրերը, բնակչությանը խաղաղության նախապատրաստելու քայլերը, ինչպես նաև հետագա հանդիպումների ժամանակացույցը։ Բայց կորոնավիրուսի համավարակն իր ազդեցությունն ունեցավ հանդիպումների վրա, և շփումնրն անցան առցանց ձևաչափ։ Ապրիլի 21-ին նմանատիպ ձևաչափով հանդիպումներից մեկում ընդունվեց մի հայտարարություն, որտեղ համանախագահները կոչ արեցին կողմերին՝ խստորեն հետևել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին։ Ադրբեջանը հրապարակայնորեն դատապարտեց այս համատեղ հայտարարությունը»։
Պատերազմը և արտաքին քաղաքականությունը
«Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ընթացքում հրադադարի վերաբերյալ 3 պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 24-ին։ Առաջին պայմանավորվածությունը եղել է Ռուսաստանի, երկրորդը՝ Ֆրանսիայի և երրորդը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Ագրեսիան կանխելու համար Հայաստանը գնաց նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը, և Արցախ մուտք գործեցին ռուսական խաղաղապահ ուժերը։ ԱԳՆ-ի կողմից մեծածավալ աշխատանքներ են տարվել՝ ներկայացնելու Ադրբեջանի՝ ագրեսիա հրահրող կերպարը, ապահովելու միջազգային հանրության դիրքորոշումը Թուրքիայի վերաբերյալ, որը միջամտում էր ռազմական գործողություններին։
Այժմ մեր տարածաշրջանը թևակոխել է մի ժամանակաշրջան, որում առավել մեծ հրամայական է դառնում տարածաշրջանում կայունության, անվտանգության մեջ շահագրգռված գործընկերների հետ հարաբերությունների ամրացումը։ Մեզ պետք են ավելի ուժեղ համանախագահներ, որոնք կկարողանան առաջնորդել խաղաղ գործընթացը։
Պատերազմից հետո ՀՀ ԱԳՆ-ն ձեռնամուխ եղավ պատերազմի հետո ՀՀ-ի մոտեցումների մշակմանը, որոնք առաջին անգամ համապարփակ ձևով ներկայացվեցին դեկտեմբերի սկզբին՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ։ Այդ մոտեցումները ենթադրում են Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա, արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձ՝ իրենց բնակավայրեր»։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ գերակայություն
«Մեզ համար գերակայություն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը։ Հայաստանը շարունակում է հանդես գալ որպես ցեղասպանություն-հանցագործության դեմ պայքարի, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ։ Այս ուղղությամբ կարևոր ձեռքբերում կարելի է համարել ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների խորհրդի կողմից հեղինակած ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ նոր բանաձևի ընդունումը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան