Թուրքիայում 1 օրում Աթաթուրքի արձանների պղծման 3 դեպք է գրանցվել
Վերջին տարիներին Թուրքիայում աճում են Աթաթուրքի (Աթաթյուրք) արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարվող տարատեսակ հարձակումները։
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Թեքիրդաղ նահանգի Մարմարա Էրեղլիսի շրջանում իրարահաջորդ հարձակումներ են տեղի ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանների վրա: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Մարտի 28-ին հիշյալ շրջանի 3 տարբեր դպրոցների բակերում տեղադրված Աթաթյուրքի արձանների վրա ներկով վիրավորանք պարունակող գրություններ են թողնվել և երկաթե տակառ դրել:
Միջադեպն անմիջապես դատապարտել են Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչները:
Թեքիրդաղից ընտրված CHP-ական պատգամավոր Իլհամի Այգունը կատարվածը ծրագրված հարձակում է որակել: Այդ մասին նա գրառում է արել Twitter-ում: Նա, մեղադրելով երկրի իշխանություններին, գրել է. «Նրանք, որոնք քաջալերում են Աթաթուրքի կիսանդրիների վրա հարձակվողներին, վերջիններիս չափ մեղավոր են: Պարզվում է, որ ոմանց ոչ միայն անհանգստացնում է Աթաթուրքը, այլև Աթաթուրքի՝ մեր երկրին պարգևած անկախությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան