Քաղաքական 18:43 29/03/2021 Հայաստան

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը ենթադրում է լոկ բանակցությունների մեկնարկ․ Արա Այվազյան

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը զեկույցով հանդես է եկել  «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին»  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«2020 թվականը, հիրավի, լրջագույն մարտահրավերների տարի էր։ Նոր տիպի կորոնավիրուսը և Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նոր իրականություն ստեղծեցին Հայաստանի և ամբողջ աշխարհի համար։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև շփումները մեծապես իրականացվել են առցանց ձևաչափով՝ արտահայտելով վերոնշյալ մարտահրավերներին դիմակայելու հրամայականը։

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում Եվրոպական միությունն ու ԵՄ անդամ երկրները Հայաստանին տրամադրել են ֆինանսական աջակցություն և բժշկական սարքավորումներ, փորձի փոխանակման նպատակով ԵՄ անդամ մի շարք երկրներից (Գերմանիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Իտալիայից) Հայաստան են ժամանել բուժաշխատողներ։ Մենք բարձր ենք գնահատում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի և դրա հետևանքների մեղմման նպատակով ԵՄ կողմից Հայաստանի համար նախատեսված շուրջ 92 մլն եվրոյի չափով աջակցության փաթեթը, ինչը ենթադրում է և՛ նոր ֆինանսական միջոցներ, և՛ արդեն իսկ առկա միջոցների վերաուղղորդում։

2020թ. ընթացքում շարունակվել և 2021թ. սկզբին ավարտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, որի ուղղությամբ ՀՀ ԱԳՆ, ԵՄ-ում ու ԵՄ անդամ երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ողջ անձնակազմը շարունակական աշխատանքներ են իրականացրել։

Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտը և ս.թ. մարտի 1-ից դրա լիարժեք ուժի մեջ մտնելը, իրապես, կարևոր իրադարձություն են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման համար։ Համաձայնագիրն ընդգրկում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդարձակ օրակարգը՝ սկսած քաղաքական երկխոսությունից, օրենքի գերակայության ապահովմանն աջակցությունից և մարդու իրավունքների պաշտպանությունից մինչև համագործակցությունը տնտեսական, առևտրային, շրջակա միջավայրի, առողջապահության, երիտասարդության և կրթության, նորարարության ոլորտներում։ Ինչպես գիտեք, Համաձայնագրի դրույթների մեծ մասը ժամանակավորապես կիրարկվում էին 2018թ.-ից սկսած՝ արդեն իսկ շոշափելի արդյունքներ բերելով մեր քաղաքացիներին։ 

2020թ․ դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով նախատեսված բարձրագույն կանոնադրային մարմնի՝ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 3-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ԵՄ փոխգործակցությունն ընդգրկող հարցերի լայն շրջանակ։

ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի կարևորագույն կետերից է շարունակում մնալ ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հարցը, որի շուրջ ՀՀ ԱԳՆ կողմից տարվում են թիրախավորված աշխատանքներ և՛ ԵՄ կառույցների, և՛ ԵՄ անդամ երկրների հետ։ 2020թ. հուլիսին ՀՀ ԱԳՆ կողմից ԵՄ-ին է փոխանցվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությանը, ՀՀ պատրաստվածության մասին ինքնագնահատման զեկույցի լրամշակված և թարմացված տարբերակը։  Սույն զեկույցը կազմվել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակման իրավական շրջանակը և քաղաքականությունը բացահայտող հարցաշարի հիման վրա։

Հայկական կողմը մշտապես նշում է, որ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը ենթադրում է լոկ բանակցությունների մեկնարկ, այլ ոչ թե Հայաստանի հետ անմիջապես ազատ վիզային ռեժիմի սահմանում։ Ավելին՝ ընդհանուր նախապայմանները, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի՝ Հայաստանի կողմից արդյունավետ կիրարկումը, բավարարված են, ինչի մասին  վկայել է նաև Եվրոպական հանձնաժողովը։

Համագործակցության բազմակողմ հարթակի՝ Արևելյան գործընկերության առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ այժմ մշակվում է ԱլԳ-ի հետ-2020 օրակարգը՝ հիմք ընդունելով Եվրոպական հանձնաժողովի ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի՝ ս․թ․ մարտի 18-ին հրապարակված համատեղ կոմյունիկեն, ինչպես նաև ԱլԳ և ԵՄ անդամ երկրների կողմից ներկայացված առաջարկները։ Տեղեկացնեմ, որ ԱլԳ հետ-2020 օրակարգի շուրջ ՀՀ առաջարկներն ու գերակայությունները ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելին ու հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեիին էին ներկայացվել 2020թ. ամռանը։

2020թ. ընթացքում ԱլԳ շրջանակներում հեռավար կարգով կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց Հայաստանը բերել է իր մասնակցությունը, մասնավորապես՝ հունիսի 11-ի և ապա հուլիսի 1-ի՝ ԱլԳ ԱԳ նախարարական տեսաժողովները, հոկտեմբերի 13-ի՝ ԱլԳ Ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, ինչպես նաև հունիսի 18-ի՝ ԱլԳ տեսագագաթաժողովը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ժամանակ ԵՄ երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացվել է լայնածավալ աշխատանք՝ քաղաքական, օրենսդիր և տեղեկատվական դաշտում։ Արդյունքում՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, այդ ագրեսիայում Թուրքիայի և իր կողմից տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավվածության և հետպատերազմյան հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի վերաբերյալ ԵՄ և ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Հունաստանի, Նիդերլանդների, Չեխիայի, Սլովակիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև ՄԹ և Շվեյցարիայի օրենսդիր, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունվել են մի քանի հարյուրի հասնող բանաձևեր և փաստաթղթեր: ԵՄ անդամ մի շարք երկրների իշխանության տարբեր մարմինների կողմից ամրագրվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և դրանից բխող Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման կարևորությունը:

Ներկայում ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթ գերակայություններն են պատերազմի հետևանքների հասցեագրումը, այդ թվում՝ գերիների և որպես պատանդ պահվող անձանց անհապաղ վերադարձը և Արցախի կարգավիճակի հստակեցումը, հրատապ հումանիտար խնդիրների հասցեագրումը և Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների պաշտպանությունը: Վերոնշյալ հարցերի կարգավորման նպատակով ՀՀ ԱԳՆ, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունն ու ԵՄ անդամ երկրներում հավատարմագրված դեսպանություններն իրականացնում են ամենօրյա աշխատանքներ, մշտական կապի մեջ են մտնում ԵՄ գործընկերների հետ։

ԵՄ Արտաքին գործերի խորհրդի՝ 2020թ. նոյեմբերի 19-ին կայացած հանդիպման արդյունքներով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը հանդես է եկել հայտարարությամբ, որում ԵՄ-ն ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը, կոչ է արել տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին, շեշտել է հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը, վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին և կոչ է արել կողմերին իրականացնել ռազմագերիների փոխանակման և զոհերի աճյունների վերադարձի մասին պայմանավորվածությունները»։

Մանրամասն՝ այստեղ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:34
Թրամփի համար կա անհամեմատ ավելի քիչ ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խախաղության հասնելու հնարավորություն. WSJ
«Ուկրաինայում պատերազմը լուծելու նորընտիր նախագահ Թրամփի խոստումը, հավանաբար, ավելի հեշտ կլինի ասել, քան անել: Բայց կա մեկ այլ...
Աղբյուր` Panorama.am
22:17
ՀՀ պետական շահերին օրագանապես է հակասում ՔՊ-ի քարոզն ու գործունեությունը. Արման Թաթոյան
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է «ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու...
Աղբյուր` Panorama.am
21:56
Խոշոր ավտովթար «Renault Logan»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ
Հունվարի 15-ին, ժամը 06։15-ի սահմաններում Շահումյան 4-րդ փողոցում բախվել են «Renault Logan» և  «Mercedes»...
Աղբյուր` Panorama.am
21:31
Գազայում հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել. Al Qahera News
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լուրը հայտնում է Al Qahera News-ը՝ հղում անելով եգիպտական իրազեկ աղբյուրին։...
Աղբյուր` Panorama.am
21:10
Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։...
Աղբյուր` Panorama.am
21:01
Բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԻ ԹԻՐԱԽԸ ՆՈՐԻՑ...
Աղբյուր` Panorama.am
20:43
UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Բրիտանացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
20:29
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց.1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս պահին...
Աղբյուր` Panorama.am
19:59
Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան...
Աղբյուր` Panorama.am
19:28
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը․ ՀՀ ԱԳՆ
 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
 «Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․ «Ջո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի...
Աղբյուր` Panorama.am
16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}