«Արտավազդ»-ի հաղթողները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել հոբելյանական 20-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:
«Արտավազդ-2020/2021» մրցանակաբաշխության հաղթողները
Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակ
ՀՀ մշակույթի վաստկավոր գործիչ - Սերգեյ Առաքելյան
«Լավագույն մանկական ներկայացում»
«Շրջված երազ» - Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, բեմադրիչ` Նարինե Մալյան
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»
Հռիփսիմե Նահապետյան - (Ջուլիետ) «Ռոմեո և Ջուլիետ», Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն և Մարիկա Դովլաթբեկյան - (Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո) «Սև կատուն», Մետրո թատրոն
«Լավագույն երիտասարդ դերասան»
Նարեկ Բաղդասարյան - (Կորնյուդե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն և
Դավիթ Եղիազարյան - (Գրիմով) «N 6», Աբովյանի դրամատիկական թատրոն
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»
Գոռ Մարգարյան - «12», Անհատ թատերախումբ
«Լավագույն երիտասարդական ներկայացում»
«Օնեգին» - Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրիչ`Նորա Գրիգորյան
«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»
ՀՀ ժող․արտիստ Իրինա Մարչենկո - Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն
ՀՀ վաստ. արտիստ Բորիս Պեպանյան - Հ.Պարոնյանի անվ. թատրոն
ՀՀ ժող. արտիստ Արա Երնջակյան - Կամերային թատրոն
«Լավագույն պիես»
Սառա Նալբանդյան - «Հաղթանակի գենեզիս»
«Լավագույն սցենոգրաֆիա»
Գարեգին Եվանգուլյան - «Թռիչք կկվի բնի վրայով», Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
«Լավագույն երաժշտության հեղինակ»
Ջեմմա Մինասյան - «Սև կատուն», Մետրո թատրոն
«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»
Հերիքնազ Բաղդասարյան - (Վարազդատի մայրը) «Վարազդատ», Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն
«Լավագույն երկրորդ պլանի դերասան»
Անդրանիկ Զաքարյան - (Չեզվիք) «Թռիչք կկվի բնի վրայով», Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
«Լավագույն դերասանուհի»
Տաթև Ղազարյան - (Էլիզաբեթ Ռուսե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն
«Լավագույն դերասան»
Արման Նավասարդյան - (Հեղինակ - Սաքո) «Լոռեցի Սաքոն», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն
«Լավագույն ռեժիսուրա»
Նարինե Գրիգորյան - «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն և Վահե Շահվերդյան - «Անուշ», Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն
«Ժյուրիի հատուկ մրցանակ»
«Լուսաբացից առաջ» - Ստեփանակարետի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն, բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյան
«Լավագույն ներկայացում»
«Փափլիկը» - Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան