Բարսելոնայում համերգից առաջ 5 հազար հանդիսատես հանձնել է COVID-ի թեստը
Իսպանիայի Բարսելոնա քաղաքում Love of Lesbian խմբի համերգին մասնակցել է 5000 մարդ: The Guardian-ի հաղորդմամբ, համերգից առաջ բոլոր հանդիսականները կորոնավիրուսի թեստ են հանձնել: Վեց մարդու թեստը դրական է եղել, նրանց թույլ չեն տվել մասնակցել միջոցառմանը:
Իսպանական El Correro-ն գրում է, որ անվտանգության նման միջոցառումները շրջադարձային կլինեն մշակութային միջոցառումների կազմակերպման գործում:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, համերգների ղեկավարները հատուկ թույլտվություն կստանան իշխանություններից` զանգվածային միջոցառում անցկացնելու համար, քանի որ Իսպանիայում մինչ այժմ արգելվում է հավաքվել ավելի քան չորս հոգուց բաղկացած խմբերով:
Համերգից երկու շաբաթ անց մասնագետները նախատեսում են համեմատել համերգի այցելուների շրջանում հիվանդության դեպքերի ցուցանիշը: