Խնդրում եմ այս միջոցառում հնարավորինս բոլոր տեղերում չարաշահել, որպեսզի դրանից սպառողը շահի. Գեղամ Գևորգյան
«Եթե իրականում կարողանանք աշխատել ազատ բարեխիղճ մրցակցության պայմաններում, կարծում եմ, օրենքը շատ ավելի օգտակար կլինի և բոլորս դրանից կշահենք»,- առևտրային ցանցերի և ապրանքներ մատակարարող ընկերությունների ներկայացուցիչների հետ այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը:
Վերջինս ներկայացրեց փետրվար ամսին ԱԺ-ի ընդունած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքը և նշեց, որ այն չպետք է հուզի տնտեսվարողներին, քանի որ ավելի հստակ է գրված, պարզ կարգավորումներ են ներդրված:
ՏՄՊՊՀ -ի հրավիրած քննարկման թեման «Առևտրային ցանցերի և մատակարարների բարեխիղճ վարքագծի ապահովումը» է՝ նոր ընդունած օրենքի համատեքստում:
Գեղամ Գևորգյանը ներածական խոսքում նկատեց, որ նախկինում ապրանքների մատակարարումը գերիշխող դիրքի ներքո էին կարգավորվում, սակայն ներկայում դրա որոշ դրույթներ կիրառելի չեն:
«Օրինակ առևտրային ցանցերի վրա նույն ակցիաների իրականացումը նորմալ երևույթ է վերջիններիս համար և դրանք որակել որպես գերիշխող դիրքի չարաշահում, կարծում ենք, ճիշտ չէ»,-հայտնեց Գևորգյանը:
Ըստ բանախոսի՝ բանակցային ուժեղ դիրքը շատ հստակ սահմանում է այն կանոնները, որին պետք է հետևեն առևտրային ցանցերը, որը միևնույն ժամանակ ասում է, թե մատակարարներն ինչ կանոնների պետք է հետևեն:
Գեղամ Գևորգյանի խոսքով՝ մատակարարի համար մուտք շուկա կախված է առևտրային ցանցերից և եթե ցանցերը փակեն այդ մուտքը՝ նրանց բիզնեսը դժվար կարողանա հաջողություն ունենալ:
ՏՄՊՊՀ նախագահը շեշտեց, որ առևտրային ցանցերը մտածում են, թե նույն ապրանքն առաքող բազմաթիվ մատակարարներից որի՞ց վերցնեն այն՝ որպեսզի օրենքի խախտում չդիտվի:
Գևորգյանը նկատեց, որ օրվա քննարկման նպատակն այդ հարցերին պատասխան տալն է, նոր օրենքի նախագծի և դրա համար մշակված ուղեցույցի վերաբերյալ առևտրային ցանցերի և մատակարարների ներկայացուցիչների կարծիքներին ծանոթանալը, առաջարկները լսելը:
«Մեր նպատակն է, որ դուք արդար միջավայրում հնարավորինս շատ աշխատեք և հարկ վճարեք, մենք էլ դրա արդյունքում հնարավորինս շատ շահենք»,- հայտնեց Գևորգյանը և շնորհակալություն հատնեց, որ վերջապես բուսական և կենդանական յուղերի օգտագործմամբ պատրաստված կաթնամթերքի տարանջատում է արվել խանութներում:
«Խնդրում եմ այս միջոցառումը հնարավորինս բոլոր տեղերում չարաշահել, որպեսզի դրանից սպառողը շահի»,- կաթնամթերքում օգտագործվող յուղի տեսակի պարունակության պիտակի մասին խոսելով՝ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան