ՍԴ քննած գործով ընդունված որոշման քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն. Եվա Թովմասյան
Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ որոշման հրապարակումից հետո բազմաթիվ հարցեր եմ ստանում Սահմանադրական դատարանի առանձին դատավորների հայտնած դիրքորոշման կամ առհասարակ քվեարկության արդյունքներով ձայների համամասնության վերաբերյալ։
Այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը․ Սահմանադրական դատարանի քննած գործով ընդունված որոշման կամ եզրակացության քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն։ Իսկ եթե անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն, ապա տրամաբանորեն անհնար է նաև այնպիսի տվյալների հրապարակումը, որոնք այս կամ այն կերպ կարող են հանգեցնել քվեարկության անվանական արդյունքների բացահայտմանը։
Այսպիսով, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ դատավորների ձայների համամասնության շուրջ որևէ ենթադրություն Սահմանադրական դատարանի կողմից հաստատվել կամ հերքվել չի կարող։
Հ․ Գ․ Հայաստանի Հանրապետության «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածում կարող եք գտնել վերոնշյալի իրավական սահմանումը։
Արդյունավետ աշխատանքային շաբաթ եմ ցանկանում բոլորին»։
Հարակից հրապարակումներ`
- Քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
- ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական
- Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածն ունի որոշակիության դեֆիցիտ. Արամ Վարդևանյան
- ՍԴ-ն քննում է Քր.Օր-ի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը
- ՍԴ-ում Քր. Օր.-ի 300.1-ին հոդվածի` Սահմանադրության համապատասխանության հարցը կորոշվի հաջորդ տարվա մարտին
- ՍԴ-ն քիչ անց կսկսի քննել Քր. Օր.-ի 300.1 հոդվածի սահմանադրականությունը
- Արամ Վարդևանյան. ՄԻԵԴ փաստաթղթում մենք տեսնում ենք 300.1 հոդվածի անհստակություն