Էրիկ Ալեքսանյանը պահանջում է, որ Աննա Դանիբեկյանն իրենից ներողություն խնդրի
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն իրենից ներողություն խնդրի։
Նա նաև պահանջում է, որ դատարանը չեղարկի իր նկատմամբ «անհիմն կերպով կիրառված դատական սանկցիան»։
Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։
Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:
ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։
ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։
Դիմել եմ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ինձանից ներողություն խնդրելու եւ իմ նկատմամբ անհիմն կերպով կիրառված դատակսն սանկցիան չեղարկելու պահանջով:
Опубликовано Erik Aleksanyan Понедельник, 29 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական
- Էրիկ Ալեքսանյանը նույն համոզման է՝ Դանիբեկյանի գործողությունը հանցագործության հատկանիշներ է պարունակում
- Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Այդ ինչ օպերատիվ-հետախուզական գործողություններ եք իրականացնում ինձ փնտրելու ուղղությամբ
- Էրիկ Ալեքսանյան. Դանիբեկյանի՝ նման պատճառաբանություններով որոշումը հարց է առաջացնում
- Արմեն Գևորգյանի պաշտպանն ինքնաբացարկ հայտնեց դատավոր Դանիբեկյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին