«Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն ընտրվել է լատվիական փառատոնի մրցութային ծրագրում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է լատվիական «T-SHORT ANIMATED FILM FESTIVAL» ամենամյա փառատոնի մրցութային ծրագրում: Ցուցադրությունները կանցկացվեն առցանց ապրիլի 7-30-ը:
Ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ֆիլմն արտադրված է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան, պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան, ֆիլմի նկարիչ՝ Գագիկ Բաբայան, կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան, հնչունային օպերատոր Տիգրան Կուզիկյան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան