Կրեմլը` Պուտինի, Մերկելի ու Մակրոնի մասնակցությամբ համաժողովի կազմակերպման մասին
Համաձայնեցվում է Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի վիդեոկոնֆերանսը, որի թեմաներից մեկը կլինի Դոնբասը։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը հայտարարել էր, որ երկուշաբթի տեղի չի ունեցել Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների վիդեոկոնֆերանսը: Նա այլ մանրամասներ չէր հաղորդել:
«Մենք շարունակում ենք համաձայնության գալ Բեռլինի և Փարիզի հետ: Երբ կլինեն համաձայնության հստակ արդյունքներ, մենք ձեզ կտեղեկացնենք», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե վիդեոկոնֆերանսը տեղի կունենա՞ երկուշաբթի օրը:
Հարցին, թե ինչու վիդեոկոնֆերանսին չի ենթադրվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը, Կրեմլի խոսնակն ասել է, որ Նորմանդիայի քառյակի ձևաչափով միջոցառման մասին խոսք չկա:
«Քննարկման շատ այլ հարցեր կան», - ասել է նա, հավելելով, որ վիդեոկոնֆերանսի անցկացման հստակ ժամանակ դեռևս չկա։