Հենրիխ Մխիթարյանի վերադարձը սպասվում է «Այաքսի» դեմ խաղում
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ սպասվում է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, հաղորդում է calciomercato.com-ը, գրում է News-ը։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը կմրցի հոլանդական «Այաքսի» հետ։
Հայ ֆուտբոլիստը պետք է դարձյալ բուժզննում անցնի։ Նա վերականգնվում է սրունքի մկանային վնասվածքից հետո, որի պատճառով բաց է թողնում ազգային հավաքականի առաջին երեք հանդիպումները աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ «Այաքս» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 8-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին