Երկու օրում՝ 7 վրաերթ. զոհեր չկան
Մարտի 27-ին և 28-ին հանրապետության տարածքում տեղի է ունեցել 31 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից։ Պատահարներից 17-ը տեղի է ունեցել մայրաքաղաք Երևանում։
Մարտի 27-ին տեղի ունեցած 21 պատահարների հետևանքով մարմնական տարբեր տիպի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 33 քաղաքացի։ Իսկ ահա մարտի 28-ին տեղի ունեցած 12 ՃՏՊ-ների հետևանքով 9 քաղաքացի է տեղափոխվել բուժհաստատություն՝ առաջին բուժօգնություն ստանալու։
Վերոնշյալ 31 պատահարներից 7-ը վրաերթի դեպքեր են։ Մահվան որևէ դեպք չի գրանցվել։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են