Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ականի պայթյուն է եղել
Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորով ականի վրա պայթել է մեկ քաղաքացի: Շարքից դուրս է եկել գյուղտեխնիկան:
ԱԻՊԾ-ից հայտնում են, որ բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ աղբյուրի, յոթօրյա ժամանակահատվածում հայտնաբերվել է 96 հատ հրթիռակասետային ռումբ, հրետանու 168 արկ, 10 հատ նռնականետի նռնակ, հակահետևակային 1 ական, փոքր տրամաչափի 1800 հատ փամփուշտ, 228 հատ թնդանոթի պայթուցիչներ, 16 հատ ձեռքի նռնակ:
Ծառայության տվյալների համաձայն, մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 728 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 211-ով:
Անցած շաբաթվա ընթացքում նվազել են նաև հրդեհի դեպքերը: Գրանցվել է 8 հաղորդում, որից մեկն օժանդակ շինությունում, երեքն աղբանոցներում և աղբակույտերում, 4-ը՝ չոր խոտատարածքներում:
Հարակից հրապարակումներ`
- Նռնաձորի հարակից տարածքում զոհվածների աճյունների որոնման ընթացքում ականի պայթյունից 2 փրկարար է տուժել
- Մարտակերտում ականի պայթյունից բնակիչ է մահացել