Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացվում է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում․ փաստաբան
Ուղիղ 72 ժամ է ինչ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացվում է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:
«Ցավոք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը շարունակում է այս ծաղրը իրավաբանության հանդեպ և նաև իր ջանքերով շարունակում է պահպանվել այս ծայրահեղ ապօրինի քրեական հետապնդումը։
Աննա Դանիբեկյանի աշխատակազմից այսօր ևս չհաջողվեց ստանալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առկայության մասին տիկին Դանիբեկյանը առնվազն իմ կողմից տեղեկացվել է»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ստեփան Գրիգորյանը հերքում է Յուրի Խաչատուրովի մասին իր հորինած կեղտոտ ստերն ու ներողություն խնդրում գեներալից»
- Յուրի Խաչատուրով. ԶՈւ ԳՇ հայտարարության ներքո ստորագրել է մեր ողջ բանակը
- Երդվում եմ՝ կյանքում երբևէ թուրքին բան չեմ խնդրել. Յուրի Խաչատուրով
- Դատարանն առաջնահերթ կքննի Յուրի Խաչատուրովի առողջության հետ կապված միջնորդությունը
- Դատարանը հրաժարվեց վերացնել Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը
- Փաստաբանը միջնորդեց վերացնել Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը
- Նիկոլին հարցրեք, թե ինչու պարտվեցինք. Յուրի Խաչատուրով
- Դատարանը քաղաքագետին պարտավորեցրել է հրապարակավ հերքել Յուրի Խաչատուրովի մասին իր ասածները
- Յուրի Խաչատուրովի փաստաբանը չի ներկայացել դատական նիստին
- Յուրի Խաչատուրովին գործի նյութերը ռուսերենով չեն տրամադրվել