Հայ ժողովուրդը պահանջում է իշխանությունից, որ այն անվանի թուրքին թշնամի․ Ռաֆայել Հովհաննիսյան
Հայ ժողովուրդը պահանջում է իշխանությունից, որ այն անվանի թուրքին թշնամի։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը։
«Մենք ապրում ենք մղձավանջում ։
Հայ ժողովուրդը պահանջում է իշխանությունից, որ այն անվանի թուրքին թշնամի։
Հայ ժողովուրդը վախենում է, որ Հայաստանի իշխանության թրքամետ քաղաքականությունը կխանգարի Ամերիկայի նախագահ Բայդընին արտասանել "ցեղասպանություն" բառը։
Հայ ժողովուրդը մտահոգված է, որ իշխանությունը ապրիլի 24 ֊ ին կփակի Ծիծեռնակաբերդի ճանապարհը և կփակի Հայոց Ցեղասպանության հարցը։
Հայ ժողովուրդը պահանջում է իշխանությունից բարձր հարթակներից չխոսել ժողովրդի անունից հայ ֊ ադրբեջանական և հայ ֊ թուրքական բարեկամության մասին։
Համենայն դեպս հայ ժողովրդի ԱԶԳ հատվածը, Հայերը։
Հայկական ազգանուններով թուրքերի մասին չեմ խոսում։ Դատելով համատարած լռությունից, դրանք Հայաստանում քիչ չեն։ Թրքաբարո, ադրբեջանասեր, անհայրենիք խառնածիններ։
Սա իրոք մղձավանջ է։ Անհավանական իրականություն։
Հ.Գ. Երևի թե միակ երկիրը, որտեղ այս ամենը անհնար էր թվում, Հայաստանն է։
Բայց պարզվեց, որ անհնար ոչինչ չկա»,-գրել է նա։