Հայաստանի հավաքականը շոկի մեջ է գցել առաջատարներին. ՖԻՖԱ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, Թվիթերում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի՝ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երկրորդ մրցափուլում երկրորդ անընդմեջ հաղթանակին:
«Հայաստանի հավաքականը շոկի ենթարկեց ֆավորիտներին՝ երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո»,- գրված է ՖԻՖԱ-ն Թվիթերում:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, կայացել է Աշխարհի 2022թ. առաջնության որակավորման J փուլի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը: Հայաստանի հավաքականը, Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի խփած գոլերի շնորհիվ, հաղթել է Իսլանդիային 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականը վաստակել է 6 միավոր:
Մարտի 25-ին Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը նույնպես ավաևտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով։
Մարտի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երրորդ տուրի հանդիպումը Ռումինիայի ընտրանու դեմ:
Լուսանկարները՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեսյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Ֆուտբոլը թիմային խաղ է, միասին մենք այս հաղթանակին հասանք. Կապառոս
- 2:0. Հայաստանի տպավորիչ հաղթանակը Իսլանդիային
- Այս խաղային համակարգը մեզ հաջողություն բերեց. Խոակին Կապառոս
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը