Մադուրոն նավթ է առաջարկել կորոնավիրուսի պատվաստանյութերի դիմաց
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է փոխհատուցել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համար՝ դեղ արտադրող երկրներ նավթ արտահանելով: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով նրա թվիթթերյան հայտարարությանը։
«Երկիրը COVAX մեխանիզմի ներքո կորոնավիրուսի համար դեղեր գնելու մի քանի եղանակ ունի, բայց մենք նախընտրում ենք վառելիք՝ դեղի դիմաց սկզբունքը»,- ավելացրել է պետության ղեկավարը:
Նա տեղեկացրել է նաև, որ հաստատել է պատվաստանյութերի դիմաց նավթի առաքումը:
«Վենեսուելան նավթատար բաքեր ունի, նավթ գնող հաճախորդներ, և մենք կարող ենք արտադրված յուղի մի մասն ուղարկել անհրաժեշտ պատվաստանյութերը գնելու համար»,- ասել է երկրի նախագահը:
Ավելի վաղ երկրում պատվաստանյութերի հետազոտության ղեկավար Գարսիա Պինյերան հայտարարել էր, որ Վենեսուելայի բժիշկները լուրջ բարդություններ չեն գրանցել կամավորների մոտ, ովքեր մասնակցել են ռուսական «Sputnik V» կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին:
Հարակից հրապարակումներ`
- Ֆիլլերներ կիրառող անձանց մոտ պատվաստումից հետո հնարավոր են բարդացումներ. վարակաբան
- Կորոնավիրուս. BioNTech-ը և Pfizer-ը սկսում են երեխաների պատվաստանյութերի փորձարկումները
- Pfizer պատվաստանյութը Վրաստան կհասնի շաբաթվա վերջում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան