Fitch․ Հայաստանում 2020 թ.-ին դրամն արժեզրկվել է 9% -ով
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի` արտարժույթով և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (IDR) «B+»՝ «կայուն» կանխատեսմամբ:
Նշվում է, որ Հայաստանի «B+» IDR-ներն արտացոլում են բավական բարձր կառավարական ու արտաքին պարտքերը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսական ու աշխարհաքաղաքական լարվածությունը, որը կարող է վերաճել ռազմական բախումների։
Fitch-ը կանխատեսել է, որ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում կկարողանա պահպանել աշխատող մեծամասնության կոալիցիա խորհրդարանում՝ չնայած Փաշինյանի կառավարությանն աջակցությունը պատերազմից ի վեր նվազել է:
Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանի պարտության հետևանքները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն` դեպի Հայաստան փախստականների ներհոսք, որոնք տասնյակ հազարավոր են, և նախկինում ձախողված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով դիվանագիտական ջանքերը վերականգնելու անհրաժեշտություն:
Չնայած ռուսական խաղաղապահ ուժերի առկայությանը, Լեռնային Ղարաբաղում լարվածությունը վերսկսման ռիսկ ունի՝ ապառազմականացված գոտու բացակայության պատճառով: Պատերազմն ավելի է արմատավորվել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ անվտանգության և տնտեսական հարաբերությունների առումով:
Covid-19 երկու ալիքները և կոնֆլիկտային ցնցումների ազդեցությունը փոխել է կառավարության պարտքի նվազման միտումը. ընդհանուր կառավարության պարտքը / ՀՆԱ-ն աճել է 13.8% -ով և կազմել 67.3% 2020 թ.-ի վերջին՝ շրջանցելով ներկայիս «B» միջինը (63.8%):
Կանխատեսվում է, որ Հայաստանի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գագաթնակետին կհասնի 67.6% -ի 2021-ի վերջին, իսկ 2025-ի վերջին աստիճանաբար կիջնի 63,5%,
Արտարժույթով արտահայտված պարտքը ներկայացնում է պետական պարտքի 77% -ը, որը բարձրացնում է երկրի խոցելիությունը դրամի արժեզրկման նկատմամբ:
Կանխատեսվում է, որ համախմբված հարկաբյուջետային դեֆիցիտը հետզհետե կփոքրանա՝ 2021-ին հասնելով 4%-ի և 2,8% -ի՝ 2022 թ.-ին։
Fitch-ը նշում է, որ 2021 թվականին պետական բյուջեի դեֆիցիտը հիմնականում կֆինանսավորվի եվրոբոնդերի թողարկումից ներգրավված 750 միլիոն դոլարի հաշվին:
Նշվում է, որ փոխարժեքի ճկունության քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ դրամը արժեզրկվել է 9% -ով 2020 թ.-ին:
Գնաճի հետ կապված՝ Fitch-ը նշում է, որ այն վերջին երեք ամիսներին արագացել է՝ 2021-ի փետրվարին հասնելով 5,3 տոկոսի՝ 2020 թվականի 1,2 տոկոս միջին ցուցանիշից հետո: Fitch- ը կանխատեսում է, որ կարճաժամկետ գնաճը կնվազի՝ 2021-ին հասնելով միջինը 3,5 տոկոսի, որը Կենտրոնական բանկի 4 տոկոսանոց ցուցանիշին մոտ է:
Նշվում է, որ չնայած կորոնավիրուսի երրորդ ալիքին, վարակի աճող տեմպերին ու պատվաստումների դանդաղությանը՝ Fitch-ը չի ակնկալում, որ կվերականգնվի զգալի տնտեսական և ճանապարհորդական սահմանափակումներ:
Նշվում է, որ բնակիչների ավանդների դոլարիզացիան բարձր է, 2020 թ.-ի վերջին 42,3%։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան