Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի նկատմամբ շարունակում են վարել ատելության ու թշնամանքի քարոզ. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Ադրբեջանի նախագահը, այդ երկրի իշխանությունները Հայաստանի, ՀՀ քաղաքացու ու հայ ժողովրդի նկատմամբ տարիներ ի վեր վարել և շարունակում են վարել ատելության ու թշնամանքի քարոզի, էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Նույնն արել են կամ բացահայտ խրախուսում են Թուրքիայի իշխանությունները:
Ընդամենը 3 օրինակ՝
Ադրբեջանի նախագահը «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ուղերձում հպարտացավ. «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելության զգացումով»: Թշնամի ասելով՝ նկատի ունի Հայաստանն ու ողջ հայ ժողովրդին, որին ատում է մի ողջ սերունդ:
Թուրքիայի նախագահը 2020թ. դեկտեմբերի 10-ին Բաքվի ռազմական միջոցառման ժամանակ Արցախում պատերազմը համեմատեց Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղսապանության և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ: Այդ օրը` դեկտեմբերի 10-ը, ըստ նրա, Ահմեդ Ջևադ բեյի, Նուրի փաշայի, Էնվեր փաշայի, Կովկասի իսլամական բանակի անդամների հոգիների փառավորման օրն էր:
ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված է, որ Ադրբեջանում հայասպանությունն ունի էթնիկ շարժառիթներ ու խրախուսվում է իշխանության մարմինների կողմից:
Ուստի, ինչ գործընթաց կամ ծրագիր էլ լինի կամ ինչ բառեր էլ օգտագործվեն՝ այս հիմնարար իրողություններն անտեսվել չեն կարող:
Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացու, հայ ժողովրդի կյանքի, ֆիզիկական անվտանգության կամ որևէ այլ իրավունքի, Հայաստանի բնակչության բնականոն կյանքի ու խաղաղության հաշվին միակողմանի որևէ գործընթաց զարգանալ չի կարող, իսկ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ պետական աջակցությամբ ատելությունն ու թշնամանքն Ադրբեջանում կամ Թուրքիայում ոչ միայն չի նվազել, այլ պատասխանատվություն չկրելու պատճառով ստանում է նոր դրսևորումներ:
Մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունն ուղիղ պայմանավորված է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների զինված հարձակումների ընթացքում ու դրանց դադարից հետո արձանագրված ու շարունակվող մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, ինչպես նաև հաշվի է առնում այն, որ հարցը դարձել է լայն հանրային քննարկման առարկա:
Հ.Գ. Այս լուսանկարը պատերազմի ընթացքում հատուկ պատրաստվել ու լայնորեն տարածվում էր ադրբեջանական և թուրքական սոցիալական ցանցերում` լայնորեն խրախուսելով ադրբեջանական վայրագությունները»:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ կարծում, որ Թուրքիան չի փոխի իր հայատյացության այդ կեցվածքը. Արա Այվազյան
- «Ալիևը, շարունակելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, հող է ստեղծում հայ հոգևոր-մշակութային հուշարձանների յուրացման համար»
- Նիկոլը այսօր հրապարկում էր Ապրիլի 24-ի իր ուղերձի բովանդակությունը՝ մի կողմ դնել թշնամությունը. Գեղամ Մանուկյան
- Հայաստանում թշնամին ունի գործընկեր ի դեմս իշխանությունների. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Վահե Հակոբյան. Թշնամին երրորդ երկրների կազմակերպությունների անունից հողատարածքներ է գնում Սյունիքում, անարյուն հայաթափում է անում
- Գորիսի փոխքաղաքապետ. Թշնամին ինչ ուզում, երբ ուզում, անում է
- ՄԻՊ. 1988-ից սկիզբ առած Ադրբեջանի վայրագություններն ու հայատյացությունը առավել դաժան դրսևորումներ են ստացել
- ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության նոր ապացույցներ
- ՄԻՊ. Ադրբեջանում շարունակվում է կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզը
- ՄԻՊ-ը Ադրբեջանում հայատյացության խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել
- Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ. ՄԻՊ
- Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության բացահայտ քարոզը. ՄԻՊ
- Ադրբեջանում հայատյացության խրախուսումը հանգեցրել է Արցախում հայերի նկատմամբ դաժանությունների․ ՄԻՊ
- Հայատյացությունը փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից. ՀՀ ՄԻՊ
- Ադրբեջանի վայրագությունների հիմքն այդ երկրի ղեկավարության կողմից հրահրված և խրախուսված հայատյաց քաղաքականությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան