ՄԱԿ-ի ԱԽ-ն մարտի 30-ին արտահերթ փակ քննարկում կանցկացնի Փհենյանի արձակած հրթիռների պատճառով
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի օրը՝մարտի 30-ին, կհավաքվի արտահերթ փակ քննարկման՝ Փհենյանի կողմից հրթիռների արձակման թեմայով: Այս մասին ուրբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է Անվտանգության խորհրդի դիվանագիտական աղբյուրը:
«Համապատասխան քննարկումը կլինի Ֆրանսիայի առաջարկով՝ Խորհրդի եվրոպական անդամների (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Էստոնիա, Իռլանդիա, Նորվեգիա) նախաձեռնությամբ: Հավանական է, որ այն տեղի ունենա երեքշաբթի՝ փակ ձևաչափ»,-ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:
Մարտի 25-ին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումն առաջինն էր անցյալ տարվա մարտի 29-ից հետո: Փորձարկումներն արձանագրել էր Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը, ինչպես նաև հաստատվել են Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից: Ըստ Ճապոնիայի Պաշտպանության նախարարության, երկու հրթիռները թռել են մոտ 450 կմ տարածություն, որոնց հետագծի բարձրությունն ամենաբարձր կետում 100 կմ-ից պակաս է եղել: Նրանք ընկել են ծովի՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու հատվածից դուրս: Հարավային Կորեայի զինվորականներն էլ իրենց հերթին հայտնել են, որ Հյուսիսային Կորեայի երկու հրթիռներ թռել են շուրջ 430 կմ, նրանց հետագծի ամենաբարձր կետը 60 կմ է եղել:
Ուրբաթ օրը Հյուսիսային Կորեան հաստատել է, որ մարտի 25-ին երկու նոր մարտավարական հրթիռ է փորձարկել: «Rodong Sinmun» կենտրոնական թերթում հրապարակված լուրում ասվում է, որ նոր հրթիռները, որոնք կարող են լիցքավորել մինչև 2.5 տոննա, թռել են շուրջ 600 կմ մինչև Ճապոնական ծովի նախանշված կետին հարվածելը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա