Թուրքիայի հետ բանակցություններ չեն ընթանում. Արա Այվազյան
«Թուրքիայի հետ որևէ ձևաչափով բանակցություններ գոյություն չունեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
Հարց. Այդ դեպքում ինչի՞ մասին էր խոսում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ա. Այվազյան. Խնդրում եմ, այդ հարցն ուղղեք նրան, ես չեմ մեկնաբանում։
Հարց. Խոսվում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ որոշակի բարեկամական հարաբերություններ սկսելու մասին, բայց մենք դեռ ունենք գերիներ։ Այս պայմաններում կարո՞ղ է իշխանությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում շտկումներ անել։
Ա. Այվազյան. Առաջին քայլն, իհարկե, պետք է լինի գերիների և հումանիտար մյուս հարցերի շուտափույթ լուծումը՝ առանց որևէ նախապայմանի։
Հարց. Պատերազմի օրերին Իսրայելի դեսպանը հետ էր կանչվել, ի՞նչ եղավ այդ հարցը։
Ա. Այվազյան. Պատերազմի օրերին ես նախարար չէի։
Լրագրողների այլ հարցերի Արա Այվազյանը հրաժարվեց պատասխանել։
Հարակից հրապարակումներ`
- Չեմ կարծում, որ Թուրքիան չի փոխի իր հայատյացության այդ կեցվածքը. Արա Այվազյան
- «Գնա քեզ առաջիկա աղբամանի մեջ գցի». պատգամավորը՝ ԱԽ քարտուղարին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին