«Չլիներ էս չարք իշխանությունը, չէր լինի պատերազմը, չէինք կորցնի Հադրութը, տղերքին»
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը գրում է.
«Կես տարի առաջ Աբգարս Կարախանբեյլիի մոտ հայրենիքի սահմանները պաշտպանելիս կերտեց իր ուղին դեպի Երկինք։ Կես տարի Աբգարս երկնքում է։ Չլիներ էս չարք իշխանությունը, չէր լինի պատերազմը, չէինք կորցնի Հադրութը, տղերքին։
Աբգարս կշարունակեր ծառայությունը, այսօր կզանգեր, կպատմեր ինչ են արել։ Ես կասեի՝ տես ինչ շուտ անցավ կես տարին։ Կպատմեի ֆուտբոլից, Իսլանդիայի հետ խաղից եւ մարզադաշտում չէր լինի որդուս, Հայկազի, Նարեկի, Արիսի մեծադիր լուսանկարները։ Հիմա Աբգարս Երկնքում ա։ Կարոտում ենք Աբգարս։ Կարոտում ենք ու խոստանում կատարել պատգամդ, պահանջդ։ Աբգար դու մեզ ուժ ես տալիս։ Դուք մեզ ուժ եք տալիս»։
Հարակից հրապարակումներ`
- Հիմա հասկացա՞ք, որ Շուշի ազատագրողին էիք դատում. Գեղամ Նազարյանը`դատավորին
- Գեղամ Նազարյան. Բա որ հիշում եք, տականքն ինչո՞ւ է դեռ վարչապետ