Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ. Գեղամ Փաշիկյան
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցնում զինծառայողների, ոստիկանների, ԱԱԾ սահմանափահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը՝ ամփոփելով ռազմաբժշկական վարչության կատարված աշխատանքը պատերազմի ընթացքում։
«55 տոկոսը ունեցել են թեթև վիրավորվումներ, 35 տոկոսը՝ միջին ծանրության վիրավորումներ, 7 տոկոսը՝ ծանր վիրավորումներ, 2 տոկոսը՝ ծայրահեղ ծանր վիրավորումներ»,- ասել է Փաշիկյանը։
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանն նշել է, որ ներկայումս փաստացի բուժում է ստանում շուրջ 1500 զինծառայող, նրանք գտնվում են վերականգնողական արձակուրդում։
«Ներկայումս ունենք 885 արդեն իսկ առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամներ։ Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները օգտվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցությունից»,- պարզաբանել է Օհանյանը։
Նա նաև նշել է, որ պատերազմի մինչև 22-23-րդ օրը զինծառայողների շրջանում եղել են միայն բեկորային վիրավորումներ։
«Դա խոսում է այն մասին, որ հակառակորդը կիրառում էր անօդաչու թռչող սարքեր, հեռահար հրետանային միջոցները։ Պատերազմի երրորդ շաբաթից հետո զինծառայողների շրջանում ունեցանք առաջին գնդակային վիրավորումները, երբ հակառակորդի զորքերը մոտեցան և անմիջական կոնտակտ եղավ»,- ընդգծել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը։
Օհանյանն ասել է, որ ռազմաբժշկական վարչությունը բավականին լուրջ վերլուծություն է պատերազմի արդյունքները։ Ըստ նրա, հակառակորդն իր առաջ խնդիր էր դրել մոտակա առաջադրանքը լուծելու՝ կիրառելով դիմակայող ուժերի նկատմամբ մաքսիմալ խոցման միջոցներ։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմում վիրավորված մոտ 1000 անձի տրամադրվել է հաշմանդամության կարգ. Առաքելյան
- Վիրավոր զինծառայողի մայրը վատ վերաբերմունքի պատճառով մարզպետարանին է վերադարձրել ստացած օգնությունը
- Սոցնախարարությունն անպատասխան է թողնում վիրավոր զինծառայողների ու նրանց հարազատների հարցերը
- «Թովմասյան» հիմնադրամը բարեգործական միջոցառում կիրականացնի ի աջակցություն վիրավոր զինծառայողների
- Պատերազմի հետևանքով Արցախում զոհվել է 55 և վիրավորվել 163 քաղաքացիական անձ
- Պատերազմում սխրանքներ գործած Արամը վիրավորվելուց հետո մոտ 9 ժամ մնացել է ռազմի դաշտում
- Ե՞րբ կունենանք զոհվածների, անհետ կորածների, գերիների և վիրավոր զինծառայողների վերջնական թիվը (լրացվում է)
- Պատերազմի ընթացքում զոհվել է 28, վիրավորվել 150 ոստիկան, անհետ կորած է համարվում 43 ծառայող
- Ադրբեջանի կողմից սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 141 մարդ. Արցախի ՄԻՊ
- Արցախի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 59-ամյա Մարինա Թևոսյանը
- Վիրավոր զինծառայողների 30%֊ը մեկ օրվա ընթացքում վերադառնում է շարք. Արծրուն Հովհաննիսյան
- Վիրավոր զինծառայողներից շատերը վերականգնման փուլում են և շուտով կվերադառնան ծառայության
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան