Կարին Տոնոյան. Հայրենիքը հիմա մեր հող դարձած որդիներն են, ու այդ հողի վրա թուրքը չի քայլելու ...
Արցախի հերոս, պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ի պատասխան «Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ», գրում է.
«Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, եթե Ձեզ համար դուք պարտվել եք, ապա մենք ոչ թուրքին ենք պարտվել, ոչ ադրբեջանցուն, ոչ ռուսին, մենք ձեզ ենք պարտվել....մեր դեմ, իսկ ավելի ճիշտ մեր բանակի, մեր տղաների թիկունքում նախ և առաջ պայքարում էին հայի կերպարով գործող մեր՝ իրականում թուրք, իշխանավորը, սորոսահպատակ գլոբալիստն ու հայի տականքը....
Մեր որդիները Ձեր մտացածին փակուղիներն ու վախերը չունեին, նրանք հստակ գիտեին իրենց ՓՈՔՐԻԿ Հայրենիքում ապրել ՄԵԾ երջանկությամբ..... մեր Հայրենիքն այս օրի հասցրին ուրիշի հայրենիքներով հիացող ու ուրիշի մորը իրենց մորից ավելի սիրող օտարապաշտները........
մեր որդիների հերոսությունն այն չէ, որ նրանք զոհվեցին հանուն Հայրենիքի, այլ այն, որ նրանք գիտեին երջանիկ լինել իրենց ոչ ամենամեծ ու ոչ հարուստ Հայրենիքում.....և հենց դրա համար մեր որդիների գործը մենք ենք շարունակելու, և ոչինչ ու ոչ ոք չի կարողանալու կոտրել մեր կամքը....
Արդեն հարյուրավոր որդեկորույս մայրեր կան իմ կողքին, հարյուրավոր սրբազան խելագարներ..... մեզ համար հայրենիքը հիմա մեր հող դարձած որդիներն են ու այդ հողի վրա թուրքը չի քայլելու.....
Ոչինչ չի մոռացվելու, հիշելու ենք ու պահանջելու»։
Հարակից հրապարակումներ`
- Հայ մայրեր, ժամանակն է ոտքի ելնելու ու տեր կանգնելու մեր բնին ու մեր մոլորված զավակներին. Կարին Տոնոյան
- Կարին Տոնոյան. Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն
- Եթե որդիս ողջ լիներ, ապա կվերացներ մինչ օրս նիկոլի հետ համագործակցող իր հրամանատարին. Կարին Տոնոյան
- Կարին Տոնոյանը՝ Ժաննա Անդրեասյանին. Հաջորդ անգամ Գ. Նժդեհի մասին խոսելիս նախ դիմում կգրեք և կհեռանաք
- Կարին Տոնոյան. Վահան Բադասյանն ասել է այն, ինչ ամեն օր հարյուրավոր ու հազարավոր հայեր ասում են
- Կարին Տոնոյան. Հունվարի 28-ը՝ Հայ զինվորի անպարտ ոգու ու ապագա հաղթանակի խոստման օր
- Խաբեցին, հիմարացրին, տարան, դավաճանեցին, սպանեցին ու հիմա նախընտրական-տոնական խրախճանքի են պատրաստվում. Կարին Տոնոյան
- Զոհված զինծառայողի մայր. Համաձայն եմ Կարին Տոնոյանի հետ, հողատուն իրավունք չունի մտնել Եռաբլուր Սրբավայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան