29.03.2021. Կորոնավիրուսի 424 նոր դեպք է գրանցվել, 13 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3978 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 424 նոր դեպք: Առողջացել է 590 մարդ: Մեկ օրում մահացել է 13 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության
ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որոնցից 172096-ն` առողջացած, 3476-ը` մահվան ելքով: Մահվան ևս 882 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4358 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14287 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 842817 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 28.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 777 նոր դեպք, գրանցվել է 14 մահ
- 27.03.2021. Կորոնավիրուսի հետևանքով 21 մարդ է մահացել
- 26.03.2021. Կորոնավիրուսի 1005 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
- 25.03.2021. Կորոնավիրուսի 1257 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 24.03.2021. Կորոնավիրուսի 1164 նոր դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է
- 22.03.2021. Կորոնավիրուսի 506 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
- 21.03.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 4205 կորոնավիրուսով հիվանդ
- 20.03.2021. Կորոնավիրուսի 1071 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է