Չեխիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ
Չեխիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով չեխական հեռուստաընկերություններից մեկին։
Հաղորդվում է, որ Բրնոյում «Elisabeth Pharmacon» լաբորատորիայի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է COVID-19 նոր տարատեսակ, որը փորձարկում է կորոնավիրուսային վարակի հայտնաբերման համար:
Նշվում է, որ, ըստ բժիշկների, նախկինում չգրանցված մուտացիան ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսի բրիտանական կամ հարավաֆրիկյան շտամները: Փորձագետները նշել են, որ այս մուտացիայի վերաբերյալ հետազոտությունները շարունակվում են:
Ըստ վերջին տվյալների, Չեխիայում արդեն գրանցվել է COVID-19-ի 1.515.029 դեպք, վերականգնվել է 1.315.571 հիվանդ, մահացել է 25.874 մարդ:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է ավելի քան 127 միլիոն դեպք, վերականգնվել է ավելի քան 71.9 միլիոն մարդ, և մահացել է ավելի քան 2.7 միլիոն հիվանդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան