Տնտեսություն 17:14 29/03/2021 Հայաստան

Աննա Սեդրակյանը՝ Փաշինյանին ու Թունյանին. Համադրեք սեփական պոպուլիզմն ու օբյեկտիվ իրականությունը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական տնօրեն Աննա Սեդրակյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ նոր պղնձաձուլարան կառուցելու հեռանկարների մասին  հայտարարությանը։

Նա գրում է.

«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը երեկ հերթական անգամ խոսեց մի բանից, որի մասին ունի շատ մակերեսային պատկերացումներ, բայց անհիմն վստահություն, որ ինքը հասկանում է, թե ինչի մասին է խոսում։ Խոսքը Հայաստանում նոր պղնձաձուլարան կառուցելու հեռանկարների մասին է։

Կարելի էր նույնիսկ չանդրադառնալ իր այս հերթական դատարկաբանությանը, եթե իրենց թիմում տնտեսության համար պատասխանատուներից մեկը՝ պատգամավոր Բաբկեն Թունյանը, չփորձեր համոզել բոլորիս, որ կիսագրագետ վարչապետի ասածը իրատեսական է։

Մինչ իրենց սխալ հաշվարկներին անդրադառնալը եկեք ֆիքսենք մեկ բան. Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու համար ամենահամեստ հաշվարկներով անհրաժեշտ է 500 -700 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում։ Որտեղի՞ց ենք վերցնելու այդ գումարը, ո՞վ է պատրաստ այսօր Հայաստանում կատարել այդպիսի ներդրում և վստահել մի կառավարության, որը փաստացի «մսխել» է «Հայատան» հիմնադրամին փոխանցված գումարները։ Լավ, ենթադրենք գումարը գտանք։ Տեսեք ինչ պրիմիտիվ հաշվարկ են մեզ ներկայացնում։ Բաբկեն Թունյանն ասում է. 

«Հայաստանից արտահանվում է 509.8 հազար տոննա (հավանաբար նկատի ունի խտանյութ)։ 1 կգ-ի արժեքը կազմում է ընդամենը 1.2 դոլար։ Մաքուր պնձի արժեքը մի քանի անգամ բարձր է։ Օրինակ 2020 թվականին Հայաստան ներմուծված 76 հազար տոննա պնձալարի 1 կգ-ի մաքսային արժեքը կազմել է 4.9 դոլար։ Անգամ ջարդոնի տեսքով պղինձն է իր արժեքով անհամեմատ բարձր 1 կգ՝ 4.6$: Համեմատեցի՞ք 1.2-ը 4.6-ի հետ»։

Ցավալի է, որ երկրի տնտեսության համար պատասխանատուներից մեկը չգիտի, որ Հայաստանում արտադրվող պղնձի խտանյութում մաքուր պղնձի պարունակությունը չի գերազանցում 25%։ Ավելի պարզ՝ խտանյութը բաղկացած է 25% մաքուր պղնձի մետաղից և 75% այսպես կոչված «հողից»։ Վճարում, բնական է, կատարվում է միայն մաքուր պնձի համար։ Հետևաբար 1.2$-ը առավել քան համադրելի է 4.6$-ի հետ, կոպտագույն հաշվարկով այն կազմում է 4.8$ (1.2 x 4 (25%)):

Լավ, սա էլ դնենք մի կողմ, ենթադրենք գտել ենք ներդրումը ու կառուցել ենք նոր պղնձաձուլարան (ի դեպ Հայաստանը երբեք չի արտադրել մաքուր պղինձ, Ալավերդու պղնձաձուլարանն արտադրում էր այսպես կոչված «սև պղինձ» (blister cooper), որը դեռ ենթակա էր վերջանական մշակման)): Իսկ ի՞նչ ենք անելու ամեն 1 տոննա վերամշակումից առաջացած 3(!) տոննա ծծմբաթթվի հետ։ Հայաստանում տարեկան ունենալու ենք 1.500.000 տոննա 25-30 տոկոսանոց շատ ագրեսիվ, քիմիական այլ տարրերով հագեցած «կեղտոտ» ծծմբաթթվի լուծույթ, որը վաճառելու համար պետք է այն առաջին հերթին մաքրել քիմիական տարրերից և բարձրացնել կոնցենտրացիան մինչև 90%: Այս ամենը պահանջում է ևս մեկ մեծ արտադրամաս, որը չափազանց էներգատար է, ինչն ավելացնում է առանց այդ էլ բարձր ինքնարժեքը։ Բացի դա, վերը նշված գործընթացի իրականացման արդյունքում առաջանում են բարձր ռիսկայնության շատ վտանգավոր «սպիտակ կաթ» կոչվող թափոններ։ Փոքր երկրում նման թափոնների պահեստավորումը պոչամբարներում նույնիսկ քննարկման ենթական չէ։

Լավ, ենթադրենք ունեցանք բարձր խտայնության, վաճառքի ենթակա մեծ քանակի ծծմբաթթու։

Ո՞նց ենք վաճառելու այդ ապրանքը գերմրցակցային միջազգային շուկայում (որոշ  երկրներ նույնիսկ նվիրում են ծծմբաթթուն, հասցնելով հնարավոր սպառման երկիր ), ի՞նչ տրանսպորտային ուղիներով է այն արտահանվելու։ Ապարշջափակված երկաթգիծը լուծում չէ, քանի որ մեծ հավանականությամբ հարևան պետությունները թույլ չեն տա շրջակա միջավայրի համար այսչափ վտանգավոր բեռի տարանցիկ փոխադրումը, հաշվի առնելով մեր երկրների վտանգավոր ռելիեֆը։ Սա է պատճառը, որ աշխարհի հիմնական ձուլարանները կառուցվում են մեծ նավահանգիստների մոտակայքում, այդ վտանգավոր բեռը առավել անվտանգ և էժան տեղափոխելու համար։

Այսպիսով, վերադառնալով պարոն Թունյանի «համադրության» ակնարկին, միակ բանը, որ մենք պետք է համադրենք, դա օրվա իշխանության բացարձակ անգրագիտությունը է իրենց իսկ ինքնավստահության հետ։ Իսկ իրենք լավ կանեն՝ համադրեն սեփական պոպուլիզմն ու օբյեկտիվ իրականությունը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:04
Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
22:43
Գարեգին Երկրորդը գոհունակությամբ անդրադարձել է հայ-չինական պատմական առնչակցություններին
Մայր աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Բոյա» գիտահետազոտական կենտրոնի պատվիրակությանը...
Աղբյուր` Panorama.am
22:11
Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո բուժզննում է անցել
Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբն իր էջում հայտնում է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել: Հետազոտության...
Աղբյուր` Panorama.am
21:52
Հրդեհ ՌԴ օդադեսանտային զորքերի հոսպիտալում. ավելի քան 50 մարդ տարհանվել
Հրդեհ է բռնկվել Տուլայի Սովետսկայա փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի շենքում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի 39-րդ...
Աղբյուր` Panorama.am
21:13
Ռազմավարական ընտրությունը պետք է լինի հստակ, գետնի վրա, հակառակ դեպքում Հայաստանը կդառնա հերթական ավանտյուրայի զոհը. Արա Պողոսյան
Քաղաքական վերլուծաբան Արա Պողոսյանը գրում է. «Աֆրիկյան երկրներում Ֆրանսիայի առաջ ծառացած բարդությունները, որոնք ուղեկցվում են...
Աղբյուր` Panorama.am
21:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։ «Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:...
Աղբյուր` Panorama.am
20:53
70 հազար քաղաքացիների անունից հարցը եմ տվել Նիկոլ Փաշինյանին և նա միտումնավոր խոսափեց պատասխանել. Հայկ Մարության
«Քաղաքային իշխանությունները ականջալուր չեղան,  իրենց համար մեկ է, թե ինչպես է ժողվուրդն ապրում, ինպես է կարողանալու այս բարդ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ցավակցական է տարածել պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան դեպքի կապակցությամբ, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
20:21
Տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների բացման արարողությունը
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Թբիլիսիի քաղաքապետը կոշտ է արձագանքել Ուկրաինայի նախկին ԱԳ նախարարի հայտարարությանը
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն դատապարտել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությունն այն մասին, որ նա տարհամոզել է իր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Էս թրաշով ջահելը արդարադատության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կարող է տա նախարարին. Ոսկան Սարգսյանը՝ նոր նշանակման մասին
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Սրբուհի Գալյանի հրամանով՝ Լյովա Սարգսյանը նշանակվել է նախարարի խորհրդական։: Տավուշցի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Անհավատալի է, Աստված հոգիդ լուսավորի Մհեր ջան. Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի ողբերգական մահվան կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
19:14
Արարատ Միրզոյանն առաջիկա օրերին ԱՄՆ-ում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 14-ից 15-ը  նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: «Ծրագրված են...
Աղբյուր` Panorama.am
19:07
«Մայր Հայաստան» խմբակցությունը ուղեվարձի թանկացումը չեղարկելու օրակարգով ավագանու արտահերթ նիստ է հրավիրել
«Այս պահին Երևանի ավագանում «Մայր Հայաստան» խմբակցությունը գտնվում է քաղաքապետարանում և նախաձեռներլ է ստորագրահավաք արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ: «Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Երևանում հունվարի 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
18:32
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը զոհվել է ավտովթարից. Լրացված
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել  մի քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
18:31
Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար
Մայրաքաղաքի քրեական ոստիկանները հունվարի 12-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
18:25
Վոլգոգրադի բնակիչը դшնшկահարել է Մոսկվայի սուպերմարկետի աշխատակիցներին և այցելուներին
Մոսկվայի մարզի Շչյոլկովո քաղաքում հարբած երիտասարդը դանակով հարձակվել է սուպերմարկետի աշխատակիցների և այցելուների վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Բրյուսելում մոտ 100 հազար մարդ է բողոքում կենսաթոշակների բյուջեի կրճատման դեմ
Բրյուսելում մինչև 100 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ տարեկան 3 միլիարդ եվրոյով սոցիալական նպաստների և կենսաթոշակների բյուջեն կրճատելու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հայաստանին Ռուսաստանի հակազդեցությունն շատ ավելին է, քան Ադրբեջանի պարագայում. Տիգրան Աբրահամյան
ՀՀ գործող իշխանություններն ինչպես են կառուցում պետության անվտանգային համակարգը։ Արդյո՞ք դրա բացակայությունը չէ Ալիևի հերթական սպառնալիքների և...
Աղբյուր` Panorama.am
17:49
ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան
«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի ընկավ» կեղծ տեղեկություն տարածելով՝ իբրև ինձ հետ կապված դատական գործ է...
Աղբյուր` Panorama.am
17:37
Մենք չենք ստեղծել այդ պրոդուկտը, որպեսզի հաճույք պատճառենք բոլորին. Վազգեն Սաղաթելյան
«Մենք կարող էինք այդ բառերը չօգտագործել, անշուշտ, կարող էինք։ Մենք՝ որպես ստեղծագործող որդեգրել ենք այս մոտեցումը, այո, դա կարող է լինել...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եկամտահարկի վերադարձի ծրագրին կփոխարինի նոր ծրագիր
«Հայաստանում առկա է 19 հազար  բազմաբնակարան շենքեր, որոնցից 60 տոկոսը և ավելին կառուցվել են մինչև 1980 թվականը՝ խորհրդային նորմերով,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Խախտումները հիմնականում վերաբերում են դպրոցների շինարարությանը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
 «Լիզենզավորման համակարգը ներդնելուց հետո արդեն ունեցել ենք խախտման հետևանքով լիցենզիաների կասեցման դեպքեր»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:10
ՀՀԿ-ական. Սերժ Սարգսյանի դեմ ցանկացած արշավ կազմակերպելու փորձերը դատապարտված են ձախողման
ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ տարիներ շարունակ արշավներ են իրականացրել...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ճապոնիան ցունամիի նախազգուշացում է տվել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո
Ճապոնիայի Կյուսյու կղզու հարավ-արևելյան ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարվել: Կյուսյու կղզու...
Աղբյուր` Panorama.am
16:57
Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. Փարիզի չափ տարածք է այրվել
Հրշեջները Լոս Անջելեսի մահաբեր հրդեհների դեմ գրեթե մեկշաբաթյա պայքարի կրիտիկական փուլում են: Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ...
Աղբյուր` Panorama.am
16:46
Լոս Անջելեսում Գեթի կենտրոնը հայտնվել է պարտադիր տարհանման գոտում
Կենտրոնում պահվում են ավելի քան 125 000 արվեստի նմուշներ և 1,4 միլիոն փաստաթուղթ:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}