Արցախում տրակտորով ականի վրա պայթել է քաղաքացի
Արցախում մարտի 22-28-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 96 հատ հրթիռակասետային ռումբ, հրետանու 168 արկ, 10 հատ նռնականետի նռնակ, հակահետևակային 1 ական, փոքր տրամաչափի 1800 հատ փամփուշտ, 228 հատ թնդանոթի պայթուցիչներ, 16 հատ ձեռքի նռնակ: Ամփոփ տվյալները ներկայացրել է Արցախի ներքին գործերի նախարարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Գրանցվել է մեկ արտակարգ պատահար: Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորով ականի վրա պայթել է մեկ քաղաքացի: Շարքից դուրս է եկել գյուղտեխնիկան: Քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում: