Բայդենին անհանգստացնում է Չինաստան-Իրան գործընկերությունը
ԱՄՆ-ն անհանգստացած է Չինաստանի և Իրանի միջև գործընկերությունից: Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` Դելավեր քաղաքում լրագրողներին տված հարցազրույցում, գրում է Tass-ը։
Բայդենին խնդրել են մեկնաբանել «Պեկինի և Թեհրանի միջև զարգացող գործընկերությունը»: Նա պատասխանել է, որ ինքը «երկար տարիներ անհանգստացած է» այս կապակցությամբ:
Նշվում է, որ ավելի վաղ Իրանն ու Չինաստանը 25 տարի ժամկետով համաձայնագիր են ստորագրել համապարփակ համագործակցության մասին: Համաձայնագիրը ներառում է համագործակցություն տնտեսական և մշակութային ոլորտներում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան