Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասում ենք կորոնավիրուսի ավելի քան 7000 նոր դեպքեր. Գայանե Սահակյան
«Հենց այս պահին Հայաստանում շատ ծանր համաճարակային իրավիճակ է: Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը համարյա սպառվում է: Ունենք մոտ 90 տոկոսով հիվանդության աճ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նա նշեց, որ կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշն այս պահի դրությամբ 1.2 է. «Սա նշանակում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մենք սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպքեր: Սա շատ բարդ իրավիճակ է»:
Գ.Սահակյանի խոսքով, կորոնավիրուսով վարակման 7000 դեպքերի արդյունքում մահճակալային ֆոնդն ամբողջությամբ կսպառվի, դարձյալ հերթեր կառաջանան, մարդիկ կսպասեն իրենց հոսպիտալացումներին:
Հարակից հրապարակումներ`
- 29.03.2021. Կորոնավիրուսի 424 նոր դեպք է գրանցվել, 13 մարդ մահացել է
- 28.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 777 նոր դեպք, գրանցվել է 14 մահ
- 27.03.2021. Կորոնավիրուսի հետևանքով 21 մարդ է մահացել
- 26.03.2021. Կորոնավիրուսի 1005 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
- 25.03.2021. Կորոնավիրուսի 1257 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 24.03.2021. Կորոնավիրուսի 1164 նոր դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է
- 22.03.2021. Կորոնավիրուսի 506 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
- 21.03.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 4205 կորոնավիրուսով հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան