Տեղն ու ժամանակը դու որոշի, ես որպես գայլ գամ, դու՝ որպես գելխեղդ. Իսագուլյանը՝ Փաշինյանին
«Էս գելխեղդը մտածում է, որ երբ ուզի, կարող է մանիպուլյացիաներ անել և ժողովրդին խաբել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ իր ասուլիսի ընթացքում ասել էր՝ եթե մարդիկ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը ազգասպան է, պատերազմը դիտավորյալ է սկսել, հայրենիքը ծախել է, ապա նա շատ ավելի վատն է, քան Թալեաթ փաշան։
«Եթե Թալեաթ փաշային Սողոմոն Թեհլերյանը Բեռլինի կենտրոնում գնդակահարեց ու Գերմանիայի դատարանը նրան չդատեց, ապա Նիկոլ Փաշինյանն ավելիին է արժանի, քանի Թալեաթը, իրեն ավելի դաժան պատիժ պետք է հասնի։ Այսինքն՝ Նիկոլին գնդակահարողին պետք է տալ հերոսի կոչում և մեկ միլիոն դոլար։ Որովհետև Սողոմոն Թեհլերյանին մենք ազգային հերոս ենք համարում...։ Իսկ հիմա այս անասունը (Փաշինյանին նկատի ունի, խմբ.) հայտարարում է, թե ես ասել եմ, որ իրեն պետք է սատկացնել։ Այ ոչխար, ես ելույթ եմ ունեցել 1 ժամ 12 րոպե, քո աշխատակիցներից մեկը իբր այստեղ է եղել, լսել ու իմացել է, որ մենք քեզ պետք է սպանենք, անմիջապես գնացել, հաղորդում է տվել ու հաջորդ օրը Քյալամյանը (Արգիշտի Քյարամյանին նկատի ունի, խմբ.) որոշել է, որ ինձ բերման պետք է ենթարկի»,- նշեց նա։
Նա նկատեց՝ եթե ինքը որոշի «Նիկոլին սատկացնել», ապա որևէ մեկին չի փնտրի, ինքն անձամբ «կսատկացնի»։
«Ինքը որ դավաճան է, թշնամի է, 7000 անմեղ երեխայի է սպանել, փաստ է։ Սևերից ու սպիտակներից, հներից ու նորերից պրծանք, հիմա էլ՝ թե գելեր ու գելխեղդներ։ Ուրեմն, իր կարծիքով հները գելեր են, իրենք էլ՝ գելխեղդներ։ Էլի ազգը բաժանում է երկու մասի։ Ի՞նչ գելխեղդ, այ ոչխար։ Եթե դու գելխեղդ ես, ես առաջարկ ունեմ. թիկնազորդ կանգնեցրու 1 քառակուսի կիլոմետրի վրա։ Տեղն ու ժամանակը դու որոշի, ես որպես գայլ գամ, դու՝ որպես գելխեղդ։ Զենքի տեսակն էլ դու որոշի, տեսնեմ այս ի՞նչ ես անելու։ Բա այ ոչխար, որ էն մարդկանց ասում ես՝ գելխեղդ եք, գնացել գելերին խեղդեք, պետք է օրինակ ծառայես։
Ես ասում եմ՝ եթե այս մարդը գնաց հասավ ընտրությունների օր, ինքը կեղծելու է։ Հիմա եթե մենք հնարավորություն ունենք հասնելու մի իրավիճակի, որ ընտրությունների օրը հրապարակում 100 հազար մարդ լինի կանգնած, գուցե վախենալով չկեղծեն ձայները։ Եթե դա չարեցինք, սրանք ամեն ինչի ընդունակ են»,- կարծիք հայտնեց Գառնիկ Իսագուլյանը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզ այցի ընթացքում ասել էր. «Արագած գյուղում ասում էին, որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ գայլերը, ժողովրդի մեջից էին ասում, ուզում են նորից գան իշխանության, բայց ներկաներից մեկն ասաց՝ եթե իրանք գայլ են՝ մենք էլ գելխեղդ ենք: Այնպես, որ թող որևէ մեկը ժողովրդի վրայով իշխանության գալու հույս չունենա»:
Հարակից հրապարակումներ`
- Le Figaro․ Արտահերթ ընտրությունների համաձայնությունից հետո ՍԴ-ն կարգադրեց վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքները
- Դե՛, հարգելի «ընդդիմադիրներ», մասնակցեք այդ ֆարսին և «հաղթեք»․ Ավետիք Իշխանյան