150 էջ վերլուծություն ենք արել, թե ինչո՞ւ է մեկ օրում հավի ձվի գինը համատարած իջնում-բարձրանում. Գեղամ Գևորգյան
«150 էջ վերլուծություն ենք արել, թե ինչո՞ւ է մեկ օրում հավի ձվի գինը համատարած իջնում-բարձրանում»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը և փաստեց, որ եթե տնտեսական պայմաններ են աշխատում, ապա չի կարող այն մեկ օրում բոլոր տնտեսվարողների վրա միանգամից ազդել:
Ներկայացնելով հավի ձվի շուկայի խնդիրները՝ Գևորգյանը հայտնեց, որ նկարներ ունեն՝ քաղաքացին առևտրային սայլակներով, արկղերով ձու է տանում է և ենթադրեց, որ այդ ծավալի ձուն չեն տանում տանը սպառելու համար:
Նրա խոսքով, պետք է պարզել միտումնավոր դեֆիցիտ են կազմակերպում, թե երկրորդային շուկայում վերավաճառելու նպատակով է այն արվում, որն արդեն պետական եկամուտների կոմիտեի գործառույթում է:
Գեղամ Գևորգյանը հայտարարեց, որ հանդիպել են արտադրողների հետ և պայմանավորվել ձվի գինը իջեցնել, ինչի արդյունքում նախորդ օրն այն իջել է, և այդ տենդենցը կշարունակվի նաև առաջիկայում, քանի որ ձուն խմբաքանակներով կմտնի շուկա:
ՏՄՊՊՀ նախագահը հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցը պատրաստվում է վարույթ հարուցել՝ պարզելու ձվի թանկացման պատճառը:
Նա քաղաքացիներին հորդորեց խուճապահար գնումներ չանել, քանի որ շուկայում անարդար խաղի կանոներ թելադրողները դրան էլ սպասում են:
«Վաղը վարույթ կհարուցվի արդեն ձվի շուկայի խոշոր տնտեսվարող սուբյեկտների հետ կապված՝ պարզելու մի շարք հանգամանքներ՝ արդյո՞ք դեֆիցիտ կա, թե՞ արհեստական է, արդյո՞ք միջնորդ կազմակերպությունն է այդ դեֆիցիտը ստեղծում, արդյո՞ք կա հակամրցակցային համաձայնություն, թե՞ կա գերիշխող դիրքի չարաշահում»,- հայտնեց Գևորգյանը:
Նրա խոսքով՝ պարզելու են, թե արդյո՞ք գնային բարձրացումն օբյեկտիվ է, որովհետև սկզբնական փուլում ՏՄՊՊՀ-ն նշել էր, որ գնային բարձրացումներն օբյեկտիվ կլինեն կերի ներմուծման արդյունքում, բայց որպեսզի գնահատեն բարձրացումը համաչափ է եղել, թե ոչ՝ պետք է վարույթ իրականացնեն:
Գեղամ Գևորգյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն հակամրցակցային ամբողջ գործիքակազմը չի օգտագործում, հակառակ դեպքում գերիշխող դիրքի խոշոր չարաշահումը քրեորեն կպատժեին:
Նրա խոսքով՝ իրենց խնդիրը ոչ թե տնտեսվարողների հետ պատերազմելն է, այլ պարզել, թե ինչու են նման վարքագիծ դրսևորում:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի խանութներում հավի ձուն վաճառվում է 80-100 դրամով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին