Թուրք նախկին նախարարը ցեղասպանության ճանաչմանը հակազդող քայլեր է առաջարկում մեջլիսին
Թուրք նախկին պատգամավոր (1983-1999թթ), նախկին առողջապահության, տուրիզմի նախարար Բյուլենթ Աքարջալըն թուրքական «Milliyet»-ում հրապարակած հոդվածում անդրադարձել է ԱՄՆ սենատորների՝ ցեղասպանության թեմայով Բայդենին գրած նամակին:
Հոդվածում Աքարջըն Թուրքիայի մեջլիսին (խորհրդարան) առաջարկում է գործողությունների պլան՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու նպատակով։
Ըստ նրա՝ Թուրքիայի հակաքայլերի ծանրության կենտրոնը պետք է ընկնի խորհրդարանի վրա, քանի որ ցեղասպանության ճանաչման բանաձևերը ընդունվում են այլ երկրների խորհրդարաններում: Աքարջըի՝ մեջլիսին ներկայացրած առաջարկությունները ներկայացնում է ermenihaber-ը՝
- ԹԱՄԺ-ի (Թուրքիայի ազգային մեծ ժողով - ԹԱՄԺ) նախագահ Մուսթաֆա Շենթոփի կողմից երկխոսության հիմնում Կոնգրեսում իր պաշտոնակցի հետ:
- Առնվազն ազգային հարցերում ԹԱՄԺի-ի վերկուսակցական դիքորոշուման ավելի ուժեղ ներկայացում Կոնգրեսում:
- ԹԱՄԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների փոքր խմբերով արդյունավետ այցեր Վաշինգտոն, այցերը պետք է պլանավորված լինեն:
- Կոնգրեսի արտաքին հարաբերությունների և ռազմական հանձնաժողովների անդամներին հրավիրել Թուրքիա:
- Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում աշխատող մասնագիտական խմբերի՝ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատուների ու մասնագետների հետ երկխոսության ցանց հիմնում:
- ԹԱՄԺ-ից գնացող պատվիրակությունների հանդիպումներ նաևԱՄՆ-ի մամուլի ու ուղեղային կենտրոնների անդամների հետ:
- ԹԱՄԺ-ը կողմից Թուրքիայի ու լոբբիի ու PR-ի աշխատանքներին ավելի մեծ տեղի հատկացում:
- Միջխորհրդարանական բարեկամական հանձնաժողովներից կազմված համատեղ տեխնիկական աշխատանքային խմբի ստեղծում:
- ԹԱՄԺ-ի պատգամավորների ու կոնգրեսականների հանդիպումներ թուրք-ամերիկյան հարաբերությունների թեմայով կոնկրետ առցանց միջոցառումների ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Սենատոր Մենենդեսը կոչ է անում վարչակազմին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
- Մենենդեսը Սենատում ստորագրահավաք է սկսել՝ Բայդենին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան