Իրանի Խուզեստան նահանգում ձերբակալվել և ոչնչացվել են ահաբեկչական խմբի մի շարք անդամներ
ԻՀՊԿ Խուզեստան նահանգի ստորաբաժանումը կիրակի օրը հայտարարել է նահանգի Շուշ քաղաքում մի ահաբեկչական խմբի անդամների ձերբակալության և ոչնչացման մասին: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հայտարարության մեջ ասված է, որ «Հարաքաթ ալ-Նազալ» անջատողական և ահաբեկչական խմբավորման մի շարք անդամներ, զինված հարձակում են իրականացրել Շուշ քաղաքի իրավապահների դեմ, նպատակ ունենալով մուտք գործել նրանց տեղակայման վայր: Սակայն անվտանգության ուժերի զգոնության շնորհիվ, հարձակումը կանխվել է: Հարձակումն իրականացրած ահաբեկիչներից երկուսը վիրավորվել են: Նրանցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Հայտարարության համաձայն՝ ահաբեկիչներից առգրավվել է մի քանի Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ և այլ զինամթերք:
«Հարաքաթ ալ-Նեզալ ալ-Արաբի ալ-Թահրիր ալ-Ահվազ, Ջեբբե ալ-Արաբի լե-Թահրիր ալ-Ահվազ և Հեզբ ալ-Նեհզաթ ալ-Արաբի լե-Թահրիր ալ-Ահվազ խմբավորումները կապված են Ալ-Ահվազիե ահաբեկչական խմբավորման հետ:
Ալ-Ահվազիե թաքֆիրական ահաբեկչական խմբավորմանն աջակցում է Սաուդյան Արաբիան: Այս ահաբեկչական խմբավորման անդամների ձեռքերը ներկված են Իրանի անմեղ ժողովրդի արյամբ»,-գրում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան