Լոնդոնում վեց ամսվա ընթացքում առաջին անգամ, ոչ ոք չի մահացել COVID-19-ից
Լոնդոնում վերջին վեց ամսում առաջին անգամ օրվա ընթացքում ոչ մի մահ չի գրանցվել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց շրջանում: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ մասին վկայում են Անգլիայի առողջապահական համակարգի վարչության տվյալները:
Ինչպես հաղորդում է BBC-ն, անցյալ տարվա ապրիլին կորոնավիրուսի ճգնաժամի թեժ պահին Լոնդոնում օրական գրանցվում էր մոտ 230 մահ:
Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ քաղաքը դեռ հեռու է իր սովորական կյանքին վերադառնալուց:
«Սա ֆանտաստիկ նվաճում է, բայց մենք դեռ հեռու ենք բնականոն կյանքին վերադառնալուց», - բժիշկներից մեկի խոսքերը մեջբերել է «BBC»-ն:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով հիվանդների շրջանում Լոնդոնին բաժին է ընկնում բոլոր մահվան դեպքերի մոտ 12%-ը: Մայրաքաղաքը նախորդ տարվա COVID-19-ով հիվանդների առաջին ալիքի էպիկենտրոնն էր:
«Այնուհետև Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցում ամեն օր երկու-երեք հիվանդ էր մահանում»,-հայտնում է BBC-ն՝ հղում անելով վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Ջիմ Դաունին:
Նա հայտնել է, որ վերակենդանացման բաժանմունքում COVID-19-ով հիվանդների թիվը իջել է յոթի, և բժիշկներն ակնկալում են, որ նրանք կապաքինվեն:
Կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր Լոնդոնում ախտորոշվել է 708 հազար վարակակիր, վիրուսը հայտնաբերելուց հետո 28 օրվա ընթացքում 15 հազարը մահացել են: Լոնդոնի հիվանդանոցներում ընդհանուր առմամբ տրվել է 18 հազար մահվան վկայական, որի պատճառը նշում է COVID-19-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները