Ֆուտբոլը թիմային խաղ է, միասին մենք այս հաղթանակին հասանք. Կապառոս
«Խաղի սկիզբը բարդ ստացվեց, սակայն առաջին խաղի կեսերից մեր թիմը տիրեց գնդակին և սկսեց օգտագործել այն ազատ գոտիները, որոնք թողնում էին մրցակիցները»,- ՖԻՖԱ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպումից հետո հետախաղային մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:
Նրա խոսքով, ֆուտբոլը թիմային խաղ է. «Որպեսզի այս կամ այն ֆուտբոլիստը լավ խաղա, իր թիմակիցը նույնպես պետք է լավ խաղա: Կնշեմ ամբողջ թիմին և մեր մարզասերիներին, մեծ աջակցություն մեզ ցույց տվեցին։ Միասին մենք այս ամենին հասանք: Իհարկե, Տիգրանն ու Խորենը շատ լավ անցկացրին խաղը, բայց նույնը կասեի մնացած տղաների մասին»։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, կայացել է Աշխարհի 2022թ. առաջնության որակավորման J փուլի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը: Հայաստանի հավաքականը, Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի խփած գոլերի շնորհիվ, հաղթել է Իսլանդիային 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականը վաստակել է 6 միավոր:
Մարտի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երրորդ տուրի հանդիպումը Ռումինիայի ընտրանու դեմ:
Հարակից հրապարակումներ`
- 2:0. Հայաստանի տպավորիչ հաղթանակը Իսլանդիային
- Այս խաղային համակարգը մեզ հաջողություն բերեց. Խոակին Կապառոս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան