Կիևը Դոնբասում դեռ մտադիր չէ դուրս գալ հրադադարի ռեժիմից
Դոնբասում ռազմական հակամարտության կարգավորման հարցով Եռակողմ շփման խմբի ուկրաինական պատվիրակության խորհրդական Օլեքսի Արեստովիչն ասել է, որ դեռևս խոսակցություն չկա հրադադարի ռեժիմից Ուկրաինայի դուրս գալու մասին:
«Հիմա հիմնական խնդիրն է վերադառնալ լիարժեք և համապարփակ հրադադարին: Մենք լավ չենք գործում, մենք խնդիրներ ունենք: Բայց զինադադարը Նորմանդական ձևաչափով ձեռք բերված համաձայնություն է: Դրանից դուրս գալու մասին հայտարարելու համար քննարկումների ամբողջ շարք պետք է տեղի ունենա, և կողմերը պետք է խոստովանեն, որ այն իրականում չի գործում: Բայց հիմա վեկտորը հակառակն է, առնվազն երեք կողմ անում է ամեն ինչ լիարժեք և համապարփակ հրադադարի վերադառնալու համար»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Արեստովիչը «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում, «Տիգրան Մարտիրոսյանի հետ» ծրագրի ժամանակ:
Նա հայտնել է, որ մինչև երեքշաբթի՝ մարտի 30-ը, պետք է լինեն Դոնբասի վերաբերյալ Եռակողմ շփման խմբի բանակցությունների որոշ արդյունքներ:
«Հաստատ գիտեմ, որ քննարկումները նույնպես շարունակվում են, և դրանք տեղի կունենան վաղը, իսկ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին տեղի կունենա խմբի հանդիպում, այն միշտ երկօրյա է լինում: Առաջին օրը ենթախմբերի հանդիպում է, չորեքշաբթի՝ ընդհանուր քննարկում: Եվ մենք, ըստ էության, պետք է ինչ-որ բանի հասնենք մինչև երեքշաբթի: Դեռ հայտնի չէ արդյունքը: Գաղտնիության սկզբունքը պահպանվում է»,- ասել է Արեստովիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան