Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանի հաղթանակները հաջորդել են մեկը մյուսին
Գոհացնող մրցելույթներ է ունեցել մեր առաջատար ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Թբիլիսիում անցկացված միջազգային վարկանիշային մրցաշարում, 45 մրցակիցների պայքարում, Ֆերդինանդը գրավել է պատվավոր յոթերորդ տեղը: Նա հաջորդաբար հաղթել է Իսրայելի, Ավստրիայի, Մոնղոլիայի ներկայացուցիչներին մտնելով քառորդ եզրափակիչ: Այդ փուլում նրա մրցակիցն էր Ակիլ Գժակովը / Կոսովո /, որին մեկ անգամ արդեն հաղթել էր հայ մարզիկը:
Բառացիորեն գոտեմարտի մինչև վերջին վայրկյանները, ինչպես զրույցի ժամանակ ասաց մեր ընտրանու գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, հաղթանակի նժարը Ֆերդինանդի կողմն էր: Բայց չգիտես ինչու, մրցավարը, անմեղ վիճակում, սխալմամբ, միավոր տվեց մրցակցին, որի արդյունքում տուժեց հայ ձյուդոիստը:
Ֆերդինանդը եզրափակել է հրաշալի յոթնյակը, իր ունեցած 1552 միավորին ավելացրեց ևս 260-ը և մեծացրեց Տոկիոյի օլիմպիական խաղեր մեկնելու հնարավորությունը:
Առաջիկայում մարզիչն ու սանը կմասնակցեն արտագնա ուսումնամարզական հավաքի, որից հետո կմեկնեն Պորտուգալիա և մեր պատվիրակը կընդգրկվի Լիսաբոնում ապրիլի 16-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնության պայքարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները