Մոզամբիկում ահաբեկիչները սպանել են 57 մարդու
Մոզամբիկի հյուսիսում գտնվող Պալմա քաղաքում գրոհայինների հարձակման արդյունքում առնվազն 57 մարդ է զոհվել։ Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստին», զոհվածների թվում կա յոթ օտարերկրացի:
Մարտի 24-ին․իսլամիստական խմբավորումները հարձակվել են Կաբո Դելգադո նահանգի Պալմա փոքր քաղաքի վրա: Տեղի բնակիչները ապաստան էին գտել անտառներում, իսկ պաշտոնյաներն ու օտարերկրացիները ՝ «Ամարուլա» հյուրանոցում: Մոտ 180 մարդ երեք օր անցկացրել է հյուրանոցում ՝ սպասելով իշխանությունների կողմից ուղարկված տարհանման բեռնատարներին:
Սակայն ճանապարհին ահաբեկիչները կրակ են բացել շուրջ 80 ուղևոր տեղափոխող բեռնատարների վրա: Արդյունքում, 17 բեռնատարներից միայն յոթն են տեղ հասել: Հյուրանոցի մոտ հարյուրավոր քաղաքացիներ էլ քայլում էին դեպի ծով, որտեղ իշխանությունները նավակներով տարհանեցել են նրանց:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա