Ռուսաստանը կստեղծի օտարերկրացիների թվային պրոֆիլների միասնական շտեմարան
Ռուսաստանում կստեղծվի օտարերկրյա քաղաքացիների գրանցման միասնական տեղեկատվական հարթակ, որը կներառի նրանց թվային պրոֆիլները: Սա թույլ կտա միգրանտներին էլեկտրոնային եղանակով ստանալ պետական ծառայություններ և օգտվել տեղեկատվական ծառայություններից, այդ թվում` երկրից ժամանակին լքելու անհրաժեշտության մասին փոստային հաղորդագրություններ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՆԳՆ մամուլի կենտրոնում՝ ի պատասխան լրատվական գործակալության հարցման:
Թվային պրոֆիլը կպարունակի տեղեկատվություն Ռուսաստան ժամանած օտարերկրյա քաղաքացու իրավական կարգավիճակի, նրա կենսաչափական տվյալների, բնակության վայրի և աշխատանքի մասին:
«Պետական միգրացիայի քաղաքականության հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագիրով 2020-2022 թվականներին նախատեսվում է ստեղծել մեկ տեղեկատվական հարթակ, որը կունենա օտարերկրյա քաղաքացու տվյալներով թվային պրոֆիլ պահելու հնարավորություն»,-ասել է կայքի զրուցակիցը: Նրա խոսքով, թվային պրոֆիլն օտարերկրյա քաղաքացուն հնարավորություն կտա էլեկտրոնային եղանակով ստանալ պետական ծառայություններ:
Բացի այդ, օգտագործելով թվային պրոֆիլ՝ օտարերկրացիները կկարողանան աշխատանքային պայմանագրեր կնքել գործատուի հետ, հաստատել իրենց ուսումը, կատարել պարտադիր հարկային և այլ վճարումներ, օգտվել հարմարավետ տեղեկատվական ծառայություններից, ներառյալ՝ երկրում գտնվելու թույլտվության ժամկետի ավարտի և Ռուսաստանը լքելու ժամկետների մասին:
Տեղեկատվական միասնական կառույցի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում Թվային տեխնոլոգիաների և Ներքին գործերի նախարարությունների կողմից:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի գլխավոր վարչության արտաքին աշխատանքային միգրացիայի վարչության պետի տեղակալ Պավել Դուտովը այս տարվա հունվարի սկզբին հայտարարել էր, որ ՆԳՆ-ն նախատեսում է օրինագիծ ներկայացնել Պետդումա մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի ամբողջ միգրացիոն համակարգի թվայնացման վերաբերյալ: Նա նաև նշել էր, որ 2021 թ.-ին գերատեսչությունը գործարկում է համակարգ, որը թույլ կտա իրականացնել առցանց եղանակով տեղեկատվության փոխանակում բաժանմունքների միջև, այդ կերպ հնարավոր կլինի նաև ստուգել արտոնագրեր ստանալու համար ոստիկանություն ներկայացված միգրանտների բժշկական վկայագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին