«Սանիթեք» և «Elias Doumet» ընկերություններն ընդդեմ Հայաստանի դիմել են միջազգային արբիտրաժային դատարան
Մինչ 2018-ի իշխանափոխությունը Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» և «Elias Doumet» ընկերություններն ընդդեմ Հայաստանի դիմում են ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան։
Գրում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Անդրանիկ Մուրադյանի նամակից՝ ուղղված միջազգային կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանին։
«Մեր ձեռքում հայտնված փաստաթղթից մասնավորապես տեղեկանում ենք, որ դիմումը արդեն իսկ ներկայացվել է դատարան, և Մուրադյանը այդ դիմումի հայերեն թարգմանությունն է խնդրում Դավիթ Գևորգյանից․
«Կից Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության դեմ միջազգային արբիտրաժ Sanitek և Elias Doumet ընկերությունների կողմից ներկայացված դիմումի պատճենը և խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել նշված հայերեն թարգմանությունը»,- գրել է Մուրադյանը՝ նշելով, որ ընդդեմ Հայաստանի դիմումը 40 էջ է։
Հիշեցնենք, որ «Սանիթեքը» Հայաստանում իր աշխատանքն ամբողջությամբ դադարեցրել է 2019-ի օգոստոսի վերջերից։ Քաղաքի աղբահանությունը ստանձնեց քաղաքապետարանը։ Լիբանանյան կազմակերպությունը բազմիցս հայտարարել էր, որ իրենց գործունեությունը ապօրինի է դադարեցվում, և իրենք դիմելու են միջազգային արբիտրաժ»,-գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր.
«Շատ հանգիստ, առանց շտապելու, ուսումնասիրելով բոլոր փաստերը և խնդիրները՝ պատրաստվել ենք այս ամեն ինչին, այնպես որ ոչ մի մտավախություն չունենք կապված արբիտրաժի հետ: Եթե «Սանիթեք» ընկերությունն, այնուամենայնիվ, որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան»։
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք»-ի հայտարարությունը
- «Սանիթեք»-ը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան
- Դատախազությունը կոպտորեն խախտել է անմեղության կանխավարկածը. «Սանիթեք»
- Եթե «Սանիթեք»-ը որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան. Մարության
- Ինչո՞ւ ձախողվեցին «ՍանիՏեքի» հետ բանակցությունները, կամ՝ արբիտրաժի տխուր հեռանկարը. 168.am
- «Սանիթեք». Քաղաքապետարանից պաշտոնական ծանուցում չենք ստացել
- «Սանիտեք»-ում հույս ունեն, որ իրենց հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելը կդադարեցնեն