Արա Սաղաթելյանի փաստաբան. Իսկ որոշ պաշտոնատար անձինք դեռ պնդում են, թե իբր «օգտագործՎող չեն»
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը տեղեկացնում է, որ գլխավոր դատախազությունը որոշել է շարունակել Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի մասով ֆեյսբուքյան օգտատեր «Գագիկ Սողոմոնյանի» էպոպեան՝ բողոքարկելով Արա Սաղաթելյանի կալանքը վերացնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։
«Նշված բողոքը որքանով սպասելի էր Արա Սաղաթելյանի փաստաբանական թիմի համար, այնքան էլ անհասկանալի իրավունքի և օրենքի տեսանկյունից։
Անհասկանալի էր, քանի որ վերաքննիչ քրեական դատարանի հիմնավոր և պատճառաբանվածության բարձր աստիճան ունեցող դատական ակտը բավարար էր բացահայտելու սույն քրեական գործով ԱԱԾ քննչական վարչության իրականացված անհեթեթ և VPN-ի ու IP-ի վերաբերյալ տարրական պատկերացում չունեցող գործի քննությունը։
Սակայն սպասելի էր, քանի որ վերջին երեք տարվա ընթացքում որևէ հնչեղ քրեական գործով անձի նկատմամբ քրեական հետապնդելու հարուցելու, նրան ամեն գնով կալանավորելու քննչական մարմինների և դատախազության ձգտումները որևէ կերպ պայմանավորված չեն օրենքով կամ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, այլ բացառապես իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավարի՝ այդ անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։
Իսկ Արա Սաղաթելյանի կողմից վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանդեպ հնչեցրած խիստ, բայց միանշանակ արդարացի քննադատությանը որևէ այլընտրանք չեն թողնում Նիկոլ Փաշինյանի և դատախազության համար, քան շարունակել ամեն գնով Արա Սաղաթելյանին ազատությունից զրկելու փորձերը։
Հ.Գ. Իսկ որոշ պաշտոնատար անձինք դեռ շարունակում են պնդել, թե իբր «օգտագործՎող չեն, օգտագործող են»»,-գրել է Միհրան Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Մեր ժողովրդի դրաման այն է, որ Փաշինյանն այդպես էլ վարչապետ չդարձավ
- Արա Սաղաթելյան. Այս ծավալի ստվերային արդարադատություն Հայաստանում երբեք չի եղել
- Արա Սաղաթելյան. Այդ շոուի համար Նիկոլը պետք է շատ լուրջ վճարի
- Արա Սաղաթելյան. Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել
- Արա Սաղաթելյան. Քեզ ներող չկա ու չի լինելու
- Այլևս ինչ-որ ես ասում եմ, պետք է գնահատվի որպես քաղաքական հայտարարություն. Արա Սաղաթելյան
- Արա Սաղաթելյան. Քչերը գիտեն, որ 2011-ին Ադրբեջանում շատ հստակ գին էր նշանակված իմ գլխի համար
- Իրավական հիմքեր կան հասկանալու, թե հանուն որ երկրի են գործել Արա Սաղաթելյանին դեմ գործող կողմերը․Է․ Ղազարյան
- Արա Սաղաթելյան. Այնքան փնթի գործ է, որ ինձ ներկայացրել են որպես «Արմենպրես»-ի տնօրեն
- Արա Սաղաթելյան. Այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան
- Մարդկանց քմահաճույքների պատճառով Արա Սաղաթելյանը 14 օր գտնվել է անազատության մեջ. Պաշտպան
- Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին