Այս ապաշրջափակում ասվածի տակ խորը շրջափակում է լինելու ՀՀ-ում և Արցախում. Սեյրան Օհանյան
«Ավելի լավ է, որ ԱԽ քարտուղարը փորձի իր պարտականությունները կատարել՝ մեր երկրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- այսօր սահմանդրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԽՔ վերջին հայտարարությանը, թե Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է վերանայումներ մտցվեն։
Նրա խոսքով, պատերազմի ժամանակ անվտանգության խորհուրդն այն վայրն է, որտեղ ռազմաքաղաքական իրավիճակի ճիշտ եզրակացություններ են կազմվում և ճիշտ որոշումներ ընդունվում՝ պատերա՞զմը շարունակել, բանակցություննե՞րը շարունակել թե՞՝ կանգնեցնել պատերազմը։
«Բացի այդ, ԱԽ-ն պետք է անվտանգային ամբողջ համակարգի համար համապատասխան պայմաններ ստեղծի։ Իրենց թվում է, թե Թուրքիային շողոքորթելով հասնելու են նրան, որ թուրքերն ընդառաջեն Հայաստանին։ Բայց թուրքերն իրենց նպատակն ունեն, և մեր երկրի իշխանությունները չեն հասկանում, որ այդ ապաշրջափակում ասվածի տակ խորը շրջափակում է լինելու ՀՀ-ում և Արցախում»,- նկատեց նա։
Հիշեցնենք, որ մարտի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հարց էր ուղղվել, թե «Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար», որին ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասել էր. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։
Հարակից հրապարակումներ`
- «Գնա քեզ առաջիկա աղբամանի մեջ գցի». պատգամավորը՝ ԱԽ քարտուղարին
- Մեր բոլոր ողբերգությունների պատճառը հայի այս տեսակն է. Հասրաթյանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին