ԱՀԿ-ն առավել հավանական է համարում կորոնավիրուսի տարածումը կենդանու որոշակի տեսակից
Այսօր ԱՀԿ-ն պետք է հանրայնացնի կորոնավիրուսի ծագման մասին զեկույցի ամբողջական տեքստը, որի առաջին պաշտոնական դեպքերը հաղորդվել են Ուհանում (Չինաստան) 2019-ի դեկտեմբերին: Այս մասին գրում է Euronews-ը։
Քաղվածքները, որոնց լրատվամիջոցները ծանոթացել են, վկայում են այն մասին, որ մասնագետները վիրուսի արհեստական ծագման վարկածը հետին պլան են մղել:
Associated Press-ի Ժնևի նամակագրությունը շեշտում է, որ հաստատված փաստերը քիչ լույս են սփռում, թե ինչպես է վիրուսը հիմնականում սկսել շրջանառվել, և նշվում է նաև, որ մի շարք կարևոր հարցերի պատասխաններ չեն տրվել:
Տեղեկատվություն կա, որ հիմնական վարկածն այն է, որ վարակը տարածվել է կենդանու որոշակի տեսակից, առավել հաճախ ողնաշարավորից անցած հարուցիչը առաջացնում է հիվանդություն արդեն հոմո սափիենսում, որից հետո առաջին վարակվածը վարակում է այլ մարդկանց:
Որպես կենդանի, ԱՀԿ մասնագետները և չինացի մասնագետները անվանում են ջրաքիսը, պանգոլինները, նապաստակները:
Համաճարակի առաջին ալիքի ժամանակ մի շարք ազդեցիկ միկրոկենսաբաններ, մասնավորապես, Նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Լյուկ Մոնտանիեն, պնդում էին, որ վիրուսը ստեղծվել է արհեստականորեն և նույնիսկ ենթադրություններ անում, թե ինչու է անհրաժեշտ դրա ստեղծումը:
«Մենք ծանոթանում ենք զեկույցի ամբողջական տեքստին, այնուհետև կունենանք քննարկում, այսպես ասած, կմարսենք դրանում շարադրված եզրակացությունները, հաջորդ փուլը անդամների հետ քննարկումներն են: Ուսումնասիրությունները կշարունակվեն»,-ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Զեկույցը պարունակում է տեղեկատվություն, որը կարող է հիմնավորել այն վարկածը, որ SARS-CoV-2-ը դուրս է եկել Ուհանի վիրուսաբանական լաբորատորիայի սահմաններից, բայց, մյուս կողմից, գնահատելով իրադարձությունների նման զարգացման հավանականությունը, ԱՀԿ մասնագետները ասում են, որ դա շատ բարձր չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան