ԱՄՆ ռազմական կառուցի թվիթը միջուկային պատերազմի տագնապ է առաջացրել
ԱՄՆ բանակի Ռազմավարական հրամանատարության Twitter-ի պաշտոնական հաշվում տեղադրված տարօրինակ հաղորդագրությունը վախեցրել է ցանցից օգտվողներին: Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Այն տառերի քաոսային շարք է, որն անմիջապես առաջացրել է ընթերցողների բուռն արձագանքը: Խորհրդավոր հաղորդագրությունը, նախքան այն ջնջվելը, վերազետեղվել է առնվազն 11,000 անգամ:
Որոշ ընթերցողներ կարծել են, որ դա ուղերձ է այլմոլորակայինների համար: Մյուսները ենթադրել են, որ կատու է քայլել ստեղնաշարի վրայով:
Այնուամենայնիվ, կային նաև մարդիկ, ովքեր այդ հաղորդագրությունը որպես միջուկային պատերազմ սկսելու մասին ազդանշան էին ընդունել:
«Պատմության ապագա գիրքը. ԱՄՆ բանակի Ռազմավարական հրամանատարության պատահական թվիթը հանգեցրել է միջուկային աղետի»,-գրել է մեկնաբաններից մեկը:
«Դա միջուկային կոդ է», - պատասխանել է մյուսը:
«Հուսով եմ, որ սա միջուկային զենք արձակելու ազդանշան չէ», - հույս է հայտնել երրորդը:
Ավելի ուշ, Twitter-ի հաշվում հայտնվել է նոր հաղորդագրություն՝ «առաջացած խառնաշփոթի համար» ներողության խնդրելով, բայց շուտով դա էլ է ջնջվել:
Որոշ օգտվողներ որոշել են, որ ԱՄՆ Ռազմավարական հրամանատարությունը չի կարող ներողություն խնդրել նման տարօրինակ հաղորդագրությունների համար, և որ իրոք ինչ-որ բան այն չէ:
«Կամ նրանց կոտրել են, կամ ոչ կոմպետենտ մարդիկ են ղեկավարում մեր երկրի միջուկային զինանոցը»,-գրել է մի մեկնաբան:
Ավելի ուշ պարզվել է, որ տարօրինակ հաղորդագրությունը գրել է մի երեխա, որըին Twitter-ի հաշվի մենեջերը թողել էր առանց հսկողության:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում