Ալումյանը՝ Դանիբեկյանին. Էս դատավարությունը ո՞ր երկրի կանոններով է գնում
«Ես ուզում եմ իմանալ, այս դատավարությունը ո՞ր երկրի կանոններով է գնում, ի՞նչ կաոններ են գործում, ի՞նչը երբ է քննարկվում»,-սահմանադրական կարգի ենթադրյալ տապակման գործով դատական նիստի ընթացքում բարկացած հարց հնչեցրեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։
Վերջինս առանց քննության թողեց Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ փաստաբանի միջոնորդությունը, հայտարարելով, որ երբ դատարանը անդրադառնա հարցին, դատարանը նրան տեղյակ կպահի։ Դանիբեկյանը հայտարարեց նաև, որ գործով դատական նիստերը տեղի են ունենում ամեն երեքշաբթի։
Ի պատասխան Ալումյանի, Դանիբեկյանն ասաց՝ եթե պաշտպանության կողմի պատճառով հետաձգված նիստերը չլինեին, հնարավոր է, որ միջնորդությունն արդեն քննված լիներ։ Ալումյանն էլ դատավորին հիշեցրեց նրա ոչ անհապաղ վիրահատության հետևանքով հետաձգված նիստերի մասին։
«Դատարանն այս պահին ձեզ թույլ չի տալիս հայտարարություն անել»,-ասաց Դանիբեկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազները դատական նիստին չեն մասնակցում
- Արթուր Ղամբարյան. ՍԴ որոշման պատճառաբանական մասը գերազանցեց իմ սպասումները
- ՍԴ-ն հրապարակել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան